Գրիգոր Միրզա-Ավագյան

վիրաբույժ

Գրիգոր Լևոնի Միրզա-Ավագյան (1925, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Գրիգոր Միրզա-Ավագյան
Ծնվել է1925
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1984
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայկական ԽՍՀ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ, բժիշկ, պրոֆեսոր և բժշկական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Միրզա-Ավագյան ծնվել է 1925 թվականին Երևանում, իրավաբանի ընտանիքում։ Նրա դաստիարակության վրա ազդեցություն են ունեցել մտավորական ընտանիքի անդամները և վիրաբույժ, պրոֆեսոր, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից Հարություն Միրզա-Ավագյան։ 1942 թվականին Գրիգոր Միրզա-Ավագյանն ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտը և այն ավարտել 1947 թվականին։

1950-1955 թվականներին աշխատել է որպես գլխավոր բժիշկ և ղեկավարել Սիսիան քաղաքի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը։

1955 թվականին մասնակցել է վիրաբույժների XXVI համամիութենական համագումարին, իսկ որոշ ժամանակ անց կատարելագործվել Մոսկվայում։ Վեցամսյա դասընթացներ է անցել Մոսկվայի Ա․Վիշնևսկու անվան կլինիկայում, որտեղ սովորել է տեղական անեստեզիա։

1955 թվականից 17 տարի աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնում։ 1974 թվականից մինչև կյանքի վերջը եղել էնույն համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչը։

1975-1984 թվականներին եղել է ՀԽՍՀ գլխավոր վիրաբույժ, որից հետո՝ Հայաստանի վիրաբույժների միության խորհրդի նախագահ և վիրաբույժների համամիութենական ընկերության վարչության անդամ, Բելառուսի վիրաբուժական միության պատվավոր անդամ[1]։

Մահացել է 1984 թվականին։

Գիտական գործունեություն խմբագրել

Գրիգոր Միրզա-Ավագյանի գիտական գործունեությունը հիմնականում նվիրված է որովայնի խոռոչի, թոքերի, անոթների և միզասեռական օրգանների հիվանդությունների վիրաբուժական ժամանակակից եղանակների ներդրմանը[2]։

Մոտ 90 գիտական աշխատանքի և 4 մենագրության հեղինակ է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ГРИГОРИЙ ЛЕВОНОВИЧ МИРЗА-АВАКЯН» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  2. Հայ ականավոր վիրաբույժներ
  3. «ՀԱՅ ԳԻՐՔ».

Արտաքին հղումներ խմբագրել