Գրիգոր Ծատուրյան
հայ նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ծատուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Վարդանի Ծատուրյան (հունիսի 23, 1925 - սեպտեմբերի 22, 1999, Ստեփանակերտ), հայ թատերական նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1979)։
Գրիգոր Ծատուրյան | |
---|---|
Ի ծնե | Գրիգոր Վարդանի Ծատուրյան |
Ծնվել է | 1925 հունիսի 23 |
Ծննդավայր | գյուղ Կրկժան |
Վախճանվել է | սեպտեմբերի 22, 1999 | (տարիքը 74)
Մահվան վայր | Ստեփանակերտ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1951 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ուսումնարանը։ 1953 թվականից՝ Ատեփանակերտի դրամատիկական թատրոնի նկարիչ, 1969 թվականից՝ գլխավոր նկարիչ։
Ձևավորել է Գ. Թավրիզյանի «Մելիքի աղջիկը» (1955), Մուրացանի «Ռուզան» (1962), Շիրվանզադեի «Պատվի համար» (1971), Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (1973) և այլ ներկայացումներ[1]։
Անհատական ցուցահանդեսներ խմբագրել
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բաքվում (1963), Ստեփանակերտում (1964)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.