Գրիգոր Թորոսյան
հայ խմբագիր, գրող
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Թորոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Գևորգի Թորոսյան (1884, Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915, Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ խմբագիր, հրատարակիչ։
Գրիգոր Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | 1884 |
Ծննդավայր | Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | խմբագիր, հրատարակիչ, լրագրող և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Krikor Torosyan Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Ակնում։ Կրթությունն ստացել է Կ. Պոլսում։ Պատանի հասակից երգիծական հոդվածներ է գրել «Լիլա» երգիծաթերթում։ Ապա ամեն շաբաթ երգիծական բաժիններ է տվել «Մանզումեի էֆքյարում»։ Սահմանադրությունից հետո Երվանդ Թոլոյանի, Երվանդ Օտյանի ու Գ. Համբիկյանի հետ հրատարակել է «Ծաղիկ», «Կիկո», «Կուկու», «Զուռնա», «ՀԻ, հի, հի» երգիծաթերթերը։ Ծածկանուններն են՝ Բանագող, ընկ. Կիկո և այլն[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. «Հայաստան». էջ 373.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Թորոսյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Թորոսյան» հոդվածին։ |