Գրիգոր Գալուստի Բադիրյան (ծնվել է (26) մայիսի 14, 1903, Գորիս - ), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1953), ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։

Գրիգոր Բադիրյան
Ծնվել էմարտի 14, 1903(1903-03-14) (121 տարեկան)
Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1926)[1]
Կոչումտնտեսագիտության դոկտոր[1]
Գիտական աստիճանպրոֆեսոր[1] (1953)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1]
և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1926)։ Երկար տարիներ մանկավարժական աշխատանք է կատարել Մոսկվայի բուհերում։ Եղել է ԽՍՀՄ գյուղատնտեսության մինիստրության անասնաբուծության գլխավոր վարչության պետի տեղակալ (1937–19411959 թվականից եղել է Համամիութենական հեռակա գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության էկոնոմիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատությունները նվիրված են ԽՍՀՄ գյուդատնտեսության զարգացման և էկոնոմիկայի հարցերին։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Երկեր խմբագրել

  • Экономика социалистического сельского хозяйства, М., 1971.

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 206