Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամատունի ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Վլադիմիրի Ամատունի (սեպտեմբերի 21, 1956(1956-09-21)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 17, 2017(2017-07-17), Երևան, Հայաստան), թերապևտ։ Բժշկական ծառայության պահեստի լեյտենանտ (1978)։ «Սպիտակ» փրկարարական ջոկատի շտաբի պետ, ապա՝ ուսումնական բաժնի և բժշկական խմբի ղեկավար։

Գրիգոր Ամատունի
Ծնվել էսեպտեմբերի 21, 1956(1956-09-21)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 17, 2017(2017-07-17) (60 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1979)
Մասնագիտությունթերապևտ
ԱշխատավայրԱկադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19791980-1981 թվականներին՝ Աշտարակի բուժմիավորման «Շտապ օգնություն» կայանի բժիշկ, 1981-1984 թվականներին՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ախտորոշման, 1984 թվականից՝ ներքին հիվանդությունների, միաժամանակ՝ ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնների դասախոս, 2000 թվականից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության ուսումնական կենտրոնի առաջատար մասնագետ։ ՀՀ աղետի գոտում, Սիսիանում, Քելբաջարում, Հյուսիսային Օսեթիայում մասնակցել է փրկարարական և տարհանման աշխատանքների։ 1988-1994 թվականներին Արցախ է տեղափոխել սննդամթերք, դեղորայք, կազմակերպել բուժօգնության դասընթացներ։ Ինքնապաշտպանական մարտերի առաջին գծում (Երասխ, Մեղրի, Նյուվադի, Ոսկեպար, Իջևան, Մարտակերտ, Քելբաջար և այլն) բուժօգնություն է ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին և խաղաղ բնակչությանը։

Մահացել է 2017 թվականի հուլիսի 24-ին Երևանում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։