Գրիգորի Ֆիխտենհոլց (ռուս.՝ Григо́рий Миха́йлович Фихтенго́льц, հունիսի 5, 1888(1888-06-05), Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 26, 1959(1959-06-26), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային մաթեմատիկոս։ Ավելի հայտնի է որպես «Դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվների դասընթաց» եռահատոր գրքի հեղինակ։

Գրիգորի Ֆիխտենհոլց
ռուս.՝ Григорий Михайлович Фихтенгольц
Դիմանկար
Ծնվել էհունիսի 5, 1888(1888-06-05)
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 26, 1959(1959-06-26) (71 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան (1911) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1918)
Գիտական աստիճանպրոֆեսոր (1929) և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1935)
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
 Grigorii Mikhailovich Fichtenholz (mathematician) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Դասական դասագրքի երրորդ հատորի շապիկը

Գ․ Ֆիխտենհոլցը ծնվել է 1888 թվականի հունիսի 8-ին, Օդեսայում[1]։ 1911 թվականին Օդեսայում ավարտել է Նովոռոսիյսկի կայսերական համալսարանը։ Դրանից հետո աշխատել է Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր Երրորդի անվան կայսերական էկելտրոտեխնիկական ինստիտուտում, իսկ 1918 թվականից՝ Պետրոգրադի (այնուհետև՝ Լենինգրադի) համալսարանում։ 1920-ական թվականների սկզբին միաժամանակ դասավանդել է երկրորդ մանկավարժական ինստիտուտում[2]։ 1929 թվականից պրոֆեսոր է, 1935 թվականից՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր։

1917թ․ հեղափոխությունից հետո միացել է ՌԽՖՍՀ կրթության ժողովրդական կոմիսարիատի փորձագետների խորհրդին,նախագահել է դպրոցական ծրագրերի նախապատրաստման հանձնաժողովը։ Եղել է մաթեմատիկական օլիմպիադաների նախաձեռնողը։

Հիմնական աշխատանքները վերաբերում են իրական փոփոխականի ֆունկցիաների տեսությանը,մաթեմատիկական և ֆունկցիոնալ անալիզին,ինչպես նաև մեթոդաբանությունը։ Լենինգրադի համալսարանում մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ստեղծել է իրական փոփոխականի և ֆունկցիոնալ անալիզի ֆունկցիաների տեսության դպրոց։

Հեղինակ է «Մաթեմատիկա ինժեներների համար», «Դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվների դասընթաց» և «Մաթեմատիկական անալիզի հիմունքներ» դասընթացների։1922 թվականին Յ.Դ․ Տամարկինի հետ ռուսերեն թարգմանել է Շառլ Ժան դը լա Վալե Պուսենի «անվերջ փոքրերի անալիզի դասընթաց» գիրքը։

Առանձնահատուկ ուշադրության է արժանացել «Դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկի դասընթաց» եռհատորյակը,որը ծառայել և ծառայում է որպես դասագիրք և տեղեկագիր մաթեմատիկոսների մի շարք սերունդների համար։ Չնայած ավելի ժամանակակից մաթեմատիկական լեզվով գրված դասագրքերի առկայությանը, օրինակ՝Ռիչարդ Կուրանտի երկհատոր աշխատությանը,Ֆիխտենհոլցի դասընթացն այսօր էլ շատ տարածված է։ Այս դասագրքի առաջին հրատարակությունը լույս է տեսել Գոստեխիզդատում (առաջին հատորը՝ 1947թ․):

Լենինգրադի համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնը հիմնադրվել է Գ․Մ․ Ֆիխտենհոլցի կողմից (նա ղեկավարեց այն մինչև իր հարկադիր հրաժարականը ՝ կոսմոպոլիտիզմի դեմ արշավի ժամանակ[3] 1953թ․)։

Մահացել է 1959 թվականի հունիսի 26-ին։ Թաղված է Սանկտ-Պետերբուրգի[4] Սերաֆիմովսկի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Биография Фихтенгольца» (PDF) (русский). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Привалов В. Д. Каменноостровский проспект. — М.: ЗАО Центрполиграф, 2005. — 639 с. — ISBN 5-9524-1882-1
  3. «Биография Г. М. Фихтенгольца на Math.ru». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  4. «Некрополь Санкт-Петербурга и окрестностей». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Ֆիխտենհոլց» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Ֆիխտենհոլց» հոդվածին։