Գրիգորի Վլադիմիրովիչ Ռոզեն (ռուս.՝ Григорий Владимирович Розен, հոկտեմբերի 11, 1782(1782-10-11) - օգոստոսի 18, 1841(1841-08-18), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն և Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս ռազմական և պետական գործիչ, բարոն։ Մասնակցել է 1805—1807 թվականների պատերազմներին, 1812 թվականի Հայրենական պատերազմին և ռուսական բանակի 1813—1814 թվականների արտասահմանյան արշավանքներին։ Պատերազմից հետո եղել է դիվիզիայի, ապա կորպուսի հրամանատար։ 1831 թվականին մասնակցել է լեհական ապստամբության ճնշմանը։ 1832 թվականին նշանակվել է Առանձին Կովկասյան կորպուսի հրամանատար և Կովկասում քաղաքացիական մասի կառավարչապետ, 1837 թվականից՝ սենատոր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|