Գրիգորի Յուրիի Խաչատուրով (հուլիսի 30, 1977(1977-07-30)), Հայաստանի ցամաքային զորքերի գեներալ-մայոր, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին[1]։

Գրիգորի Խաչատուրով
Ծնվել էհուլիսի 30, 1977(1977-07-30) (46 տարեկան)

Վաղ կյանք խմբագրել

Գրիգորի Խաչատուրովը ծնվել է Պրիմորիեի երկրամասում (այժմյան Ռուսաստանում) և մեծացել է Բելառուսում։ Նա կրում է իր պապի անունը։ Խորհրդային Միության փլուզումից հետո նրա հայրը Բելառուսի պաշտպանության նախարարի հրամանով ուղարկվել է Հայաստան։ Գրիգորին այնուհետև ընդունվել է Երևանի ընդհանուր զինվորական վարժարան։ Իր խոսքերով նա այդ ժամանակ է սկսել սովորել հայերենը, քանի որ մեծացել է վարժ տիրապետելով ռուսաց լեզվին։ Խաչատուրովը պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է Հայաստանում։ Քոլեջից հետո ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի համակցված սպառազինության ակադեմիան և Ռուսաստանի գլխավոր շտաբի ակադեմիան[2]։

Հետագա կարիերա խմբագրել

Խաչատուրովն իր կարիերայի ընթացքում նշանակվել է 4-րդ բանակային կորպուսի Վազգեն Սարգսյանի անվան մոտոհրաձգային գնդի հրամանատար[3]։ 2010 թվականին նա ազատվել է ստորաբաժանման հրամանատարի պաշտոնից։ Դրանից անմիջապես հետո այս ստորաբաժանումում բացահայտվել են ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր, հարուցվել է քրեական գործ, որը հետագայում կարճվել է։ 2016 թվականի հուլիսի 7-ին նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին[4]։ Նախկինում եղել է կորպուսի հրամանատարի տեղակալ։ Իր ներկայիս կոչումը շնորհվել է 2019 թվականի սեպտեմբերի 20-ին[5][6][7]։ 2020 թվականի հուլիսին հայ-ադրբեջանական բախումների ժամանակ նա հաջողությամբ կանխել է ադրբեջանական առաջխաղացումը Տավուշի մարզում[8]։ Սարդարապատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Խաչատուրովն արժանացել է «Մարտական խաչ» առաջին շքանշանով՝ մարտերում ունեցած դերի համար[9]։ 2021 թվականին գեներալ Խաչատուրովը մեկն էր այն 40 սպաներից, ովքեր ստորագրեցին Հայաստանի ռազմական հուշագիրը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Yuri Khatchaturov named new CSTO Secretary General».
  2. «Жизнь на боевом посту / Армии / Независимая газета». nvo.ng.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  3. «ՆՇՎԵՑ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 16-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ». «ՎԱՐԴԱՁՈՐ» ԹԵՐԹ (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  4. Razm.info. «Գրիգորի Խաչատուրովը ստացել է գեներալ–մայորի կոչում | Razm.info». Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  5. «Arminfo: Son of Yuri Khachaturov Grigori Khachaturov has been bestowed with Major-General military rank». arminfo.info (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «CSTO ex-secretary general Yuri Khachaturov's son awarded Major General rank». news.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. «Գրիգորի Խաչատուրովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում». արմենպրես.հայ. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  8. «Գրիգորի Խաչատուրով՝ վերարժևորված գեներալ». Ազգ.
  9. «Григорий Хачатуров получил Боевой крест первой степени» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  10. «ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը շարունակում է իրականացնել իր ծառայությունը. Շուշան Ստեփանյան». zarkerak.am. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  11. Узел, Кавказский. «Генштаб призвал Пашиняна к отставке - Пашинян объявил о попытке переворота». Кавказский Узел. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.