Գրիգորի Բոբրովսկի
Գրիգորի Բոբրովսկի (ռուս.՝ Григо́рий Миха́йлович Бобро́вский, նոյեմբերի 17 (29), 1873, Վիտեբսկ, Ռուսական կայսրություն - 1942[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[4]։
Գրիգորի Բոբրովսկի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17 (29), 1873 |
Ծննդավայր | Վիտեբսկ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1942[1][2][3][…] |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1900) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Grigoriy Bobrovskiy Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Գրիգորի Բոբրովսկին ծնվել է 1873 թվականի նոյեմբերի 17-ին, Վիտեբսկ քաղաքում։ 1887-1893 թվականներին եղել է Վիտեբսկի հոգևոր սեմինարիայի սեմինարիստ։ 1893 թվականին մեկնել է Պետերբուրգ և ընդունվել Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Բարձրագույն գեղարվեստական ուսումնարան, որտեղ եղել է Իլյա Ռեպինի աշակերտը։ 1900 թվականին ավարտել է Բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը որակավորված գեղանկարչի կոչումով` «Երեկոն»»[5] նկարի համար։ 1902-1904 թվականներին դասավանդել է Խարկովի գեղանկարչության և նկարչության դպրոցում։
Վերադարձից հետո 1904 թվականին դասավանդել է Պետերբուրգի Գեղարվեստների խրախուսման միության նկարչական դպրոցում։ 1899 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1901 թվականին եղել է «Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելները» նկարի հիմնադիր-անդամներից մեկը։ Նա նաև եղել է Մոսկվայի նկարիչների ընկերության (1901-1903 թվական), «Նկարիչների նոր համայնքի» (1909 թվական), «Արվեստի աշխարհի» (1910-1911 թվական), «Ռուս նկարիչների միության» (1912-1917 թվական), «Տասնվեց» խմբի ցուցորդը։ Նա ռուսական արվեստի ցուցահանդեսների է մասնակցել Մյունխենում և Նյու Յորքում (1924 թվական), որտեղ պարգևատրվել է Փոքր և Մեծ մեդալներով (1911 թվական, 1913 թվական)։ 1916 թվականին Բոբրովսկուն շնորհվել է ակադեմիկոսի կոչում։
Առաջին հետհեղափոխական տարիներին Բոբրովսկին մասնակցել է Պետրոգրադի տոնական ձևավորմանը, ընտրվել է Պետրոգրադի (Արվեստի աշխատակիցների միություն) առաջին պրոֆմիության նախագահ։ 1923 թվականին Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիային է միացել, 1923 թվականին, 1926 թվականին, 1928 թվականին ցուցահանդեսների է մասնակցել։ 1921-1929 թվականներին դասավանդել է Վխուտեմասում։ 1932 թվականին դարձել է նույն տարում ստեղծված Լենինգրադի նկարիչների միության անդամ։ 1930-ական թվականներին լենինգրադյան և համամիութենական խոշոր ցուցահանդեսներին է մասնակցել։ «Ա. Պրոխորովի դիմանկարը» (1911 թվական), «Սամոյլովայի դիմանկարը» (1912 թվական), «Նեապոլիտանական նավահանգիստը» (1915 թվական), «Անբնակ ափը. Ղրիմ», «Ֆեոդոր Շալյապինի դիմանկարը» (երկուսն էլ` 1916 թվական), «Ճանապարհը» (1927 թվական), «Կառուցումը» (1932 թվական), «Ձմեռը. Վոդոպոյը» (1933 թվական), «Սերգեյ Կիրովը Լենինգրադի մշակույթի և հանգստի կենտրոնական այգու շինարարությանը», «Ակադեմիկոս Աբրամ Իոֆեն իր լաբորատորիաններում» (երկուսն էլ` 1936 թվական) նկարների հեղինակն է։ Պատերազմից հետո, 1947 թվականին, Լենինգրադի նկարիչների միության դահլիճներում կայացել է Գրիգորի Բոբրովսկու ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։
Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո Գրիգորի Բոբրովսկին մնացել է Լենինգրադում։ Մահացել է 1942 թվականի հունվար-փետրվարին իր արվեստանոցում` տարաճումից։ Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Վոլոգդայի և Նովոսիբիրսկի մարզային ազգային պատկերասրահում, Աստրախանի ազգային պատկերասրահում, Կարելիայի Հանրապետության կերպարվեստի թանգարանում, Ռուսաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 2,2 Athenaeum
- ↑ 3,0 3,1 3,2 Artnet — 1998.
- ↑ Страницы памяти. Справочно-мемориальный сборник. Художники Ленинградского Союза советских художников, погибшие в годы Великой Отечественной войны и в блокаду Ленинграда. — СПб., Петрополис, 2010. С. 35.
- ↑ Художники народов СССР. Биографический словарь. Т. 1. Москва, 1970. С. 416.
Աղբյուրներ խմբագրել
- Художественная выставка «15 лет РККА». Ленинград, 1933. С. 26.
- Выставка «Художники РСФСР за 15 лет». Живопись. Скульптура. Москва, 1933. С. 4.
- 1-я выставка ленинградский художников. Ленинград, 1935. С. 4.
- Выставка картин ленинградских художников в Москве. Москва, 1935. С. 5.
- Всесоюзная художественная выставка «Индустрия социализма». Москва, 1939. С. 70, 72, 127.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 1. Москва, 1970. С. 416.
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С. 379, 380, 383. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Страницы памяти. Справочно-мемориальный сборник. Художники Ленинградского Союза советских художников, погибшие в годы Великой Отечественной войны и в блокаду Ленинграда. СПб, 2010. С. 35—36.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Բոբրովսկի» հոդվածին։ |