Գրետա Մարի Անդերսեն (դան․՝ Greta Marie Andersen, մայիսի 1, 1927(1927-05-01), Կոպենհագեն, Դանիա - փետրվարի 6, 2023(2023-02-06)[1], Solvang, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), դանիացի լողորդուհի, 1948 թվականի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն և արծաթե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Գրետա Անդերսեն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1927(1927-05-01)
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
Մահացել էփետրվարի 6, 2023(2023-02-06)[1] (95 տարեկան)
Մահվան վայրSolvang, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունլողորդ
 Greta Andersen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գրետա Մարի Անդերսենը ծնվել է 1927 թվականին Կոպենհագենում։ Դանիայի հավաքականի կազմում 1947 թվականին հաղթող է ճանաչվել Եվրոպայի առաջնության 4×100 մ ազատ ոճի փոխանցումավազքում, իսկ 100 մ ազատ ոճում զբաղեցրել է երրորդ տեղը։ 1948 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում նա Դանիայի հավաքականի կազմում ոսկի մեդալ է նվաճել 100 մ ազատ ոճում և արծաթե՝ 4x100 մ ազատ ոճի փոխանցումավազքում։ 400 մ ազատ ոճի ժամանակ նա հանկարծակի կորցրել է գիտակցությունը։ Դրա մասին նա անդրադարձել է իր ինքնակենսագրության մեջ։

1950 թվականի Եվրոպայի առաջնությունում նա Դանիայի հավաքականի կազմում նորից նվաճել է ոսկի մեդալ 400 մ ազատ ոճում, արծաթե մեդալ՝ 4×100 մ ազատ ոճի փոխանցումավազքում և բրոնզե մեդալ՝ 100 մ ազատ ոճում։ Գրետա Մարի Անդերսենը մասնակցել է նաև 1952 թվականի Հելսինկի ամառային օլիմպիական խաղերին։ Նա 9 անգամ դարձել է Դանիայի չեմպիոնուհի։

1950-ականների կեսերին Անդերսենը տեղափոխվել է ԱՄՆ, հաստատվել Կալիֆորնիայում և ստացել ամերիկյան քաղաքացիություն։ Նա 6 անգամ լողալով անցել է Լա Մանշ նեղուցը և սահմանել համաշխարհային ռեկորդ՝ 10 ժամ 59 րոպե։

1960 թվականին նա ամուսնու հետ բացել է լողի դպրոց, որը գործել է մինչև 1980 թվականը։ Նա երեխա չի ունեցել։

1969 թվականին Գրետա Մարի Անդերսենի անունն ընդգրկվել է Լողի համաշխարհային փառքի սրահում։

Գրետա Մարի Անդերսենը մահացել է ԱՄՆ-ում, 2023 թվականի փետրվարի 6-ին[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Passages: Olympic Pool Champion and Open Water Queen Greta Andersen Dies At 96 — 2023.
  2. 2,0 2,1 2,2 https://www.insidethegames.biz/articles/1134577/greta-andersen-olympic-long-distance
  3. «Greta Andersen (DEN) 1969 Honor Swimmer». International Swimming Hall of Fame (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
  4. «Greta Andersen Bio, Stats, and Results». Sports Reference (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Greta Andersen

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրետա Անդերսեն» հոդվածին։