Գրեմլինները (անգլ.՝ The Gremlins), անգլիացի գրող Ռոալդ Դալի մանկական գիրքը, որը հրատարակվել է 1947 թվականին[1]։

Գրեմլինները
անգլ.՝ The Gremlins
ՀեղինակՌոալդ Դալ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմանկական գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆկարազարդողԲիլ Ջաստիս
Հրատարակում(ներ)1943 - 2007 թթ.
ԵրկիրԱՄՆ
ՀրատարակիչWalt Disney / Dark Horse Comics
Հրատարակման տարեթիվ1943
ԳՄՍՀ1-59307-496-4
OCLC156782274
Կայքdarkhorse.com կայքում

Սյուժե խմբագրել

Պատմությունը պատմում է փոքրիկ առեղծվածային էակների մասին, որոնց անվանում են Գրեմլիններ - Արքայական օդային զորքերի օդաչուներ։ Այդ էակներին հաճախ մեղադրում էին օդանավերի շարծիչների անսարքությունների պատճառով։ Գրեմլինները սկսում են վրեժ լուծել անգլիացիներից այն բանի համար, որ նրանք ոչնչնցրել էին իրենց տունը օդանավերի նախագծման գործարան կառուցելու համար։ Գրքի գլխավոր հերոս Գասը բախվում է Գրեմլինների հետ Անգլիական ջրանցքի վրայով թռչելու ժամանակ։ Դավադիր մանուկները փորձում են կործանել նրա ինքնաթիռը, սակայն Գասը Գրեմլիններին համոզում է միավորել իրենց ուժերը ընդհանում թշնամու դեմ՝ Հիտլերի և նրա նացիստական զորքերի։

Վերջ ի վերջո, Գրեմլինները հատուկ պատրաստություն են անցնում անգլիական զորքերի շարքում և օգնում են վերականգնելու Գասի օդանավը։

Ստեղծման պատմություն խմբագրել

Գիրքը հանդիսանում է երեխաների համար գրված Դալի առաջին ստեղծագործությունը։ Նա այն գրել է Walt Disney Productions ընկերության համար, մուլտիպլիկացիոն ֆիլմի պրոմո-կամպանիայի շրջանակներում, որը այդպես էլ չի նկարահանվում[2]։

Դալի մասնակցությամբ ստեղծվում են մի շարք կերպարներ և նույնիսկ ստեղծվում է արտադրանք, սակայն, շուտով, մուլտֆիլմի վրա աշխատանքները դադարեցվում են, քանի որ ընկերությունը լիիրավ հնարավորություն չի ստանում օգտագործելու գրեմլինների կերպարները։ Բացի այդ, գրեմլինները Դալի ստեղծագործություններում հայտնվում են պատերազմի ընթացքում Վաշինգտոնում նրա աշխատելու ժամանակ և Անգլիայի Օդային զորքերի նախարարությունը, որը ներգրավված էր մուլտֆիլմի ստեղծման աշխատանքներին, իր հավանությունը չի տալիս սցենարին։

Հետագա օգտագործում խմբագրել

Առաջին անգամ Գրեմլինները էկրանին են հայտնվում «Ուորներ Բրազերս» (անգլ.՝ Warner Bros.) ընկերության մուլտֆիլմերում՝ «Ռուսական ռապսոդիա» (ռուս.՝ «Русская рапсодия») և «Ընկնող ճագարը» (ռուս.՝ «Падающий кролик»), Բագզ Բանիի հետ գլխավոր դերում։ Այն ժամանակ գրեմլինները բավականին հսկայական դեր են կատարում հակա-ռազմական պրոպագանդայում։ Իսկ Ֆիֆինելան դառնում է կանանց օդային ուժերի ջոկատի խորհրդանիշ։ Նրանք նաև հայտնվում են «Epic mickey» и «Epic mickey. երկու լեգենդ» համակարգչային խաղերում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Գրքում գրեմլինների երեխաներին անվանում են վիդժետներ (անգլ.՝ widgets), իսկ իգական սեռի գրեմլիններին՝ ֆիֆինելաներ (անգլ.՝ fifinellas

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Conant 2008, pp. 42-43.
  2. Dahl claimed that the gremlins were exclusively a Royal Air Force icon, but the elf-like figures had a very convoluted origin that predated his original writings.