Գրեթե տասնյոթ
Գրեթե տասնյոթ (անգլ.՝ The Edge of Seventeen), ռեժիսոր և սցենարիստ Քելի Ֆրիմոն Քրեյգի ամերիկյան գեղարվեստական ֆիլմը, որն էկրան է բարձրացել 2016 թվականին։ Գլխավոր՝ Նադին Ֆրանկլինի դերի կատարող Հեյլի Ստեյնֆիլդն առաջադրվել է Օտարերկրյա մամուլի «Ոսկե գլոբուս» հոլիվուդյան ասոցիացիայի մրցանակի` «Գլխավոր դերի լավագույն դերասանուհի՝ կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում։
Գրեթե տասնյոթ անգլ.՝ The Edge of Seventeen | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա, հումորային դրամա և կինոկատակերգություն |
Թվական | 2016 և մարտի 2, 2017[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քելլի Ֆրիմոն Քրեյգ |
Պրոդյուսեր | Ջեյմս Լ․ Բրուքս և Ռիչարդ Սակայի |
Սցենարի հեղինակ | Քելլի Ֆրիմոն Քրեյգ |
Դերակատարներ | Հեյլի Ստեյնֆիլդ, Հեյլի Լու Ռիչարդսոն, Բլեյք Ջեներ, Վուդի Հարելսոն, Կիռա Սեջվիկ, Էրիկ Քինլիսայդ, Քեթի Ստյուարտ, Ալեքսանդր Քալվերտ և Մերեդիթ Մոնրո |
Երաժշտություն | Ատլի Էրվարսսոն |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Նկարահանման վայր | Բրիտանական Կոլումբիա և Վանկուվեր |
Կինոընկերություն | Gracie Films |
Տևողություն | 102 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե խմբագրել
Նադինը և Քրիստան լավագույն ընկերուհիներ են երկրորդ դասարանից։ Երբ Նադինը 13 տարեկան էր, հայրը մահանում է։ 17 տարեկանում Նադինը խնդիրներ է ունենում. ատում է իր ձայնը, վիճում եղբոր՝ Դերիանի հետ, հակամարտում ուսուցչի հետ։ Ամեն ինչ սրվում է, երբ Նադինն իր ընկերուհուն տեսնում է անկողնում Դերիանի հետ։ Նա հիստերիկանում է և ստիպում է ընկերուհուն ընտրություն կատարել իր և եղբոր միջև։ Ուսուցչին պատմում է, որ պատրաստվում է ինքնասպան լինել։ Եվ միայն համադասարանցի Էրվին Կիմի շնորհիվ է, որ Նադինն սկսում է փոխվել և գնահատել կյանքը։
Դերերում խմբագրել
- Հեյլի Ստեյնֆիլդ՝ Նադին Ֆրանկլին
- Վուդի Հարելսոն՝ Մաքս Բրյուներ
- Հեյլի Լու Ռիչարդսոն՝ Քրիստա
- Բլեյք Ջեներ՝ Դերիան Ֆրանկլին
- Կիրա Սեջվիկ՝ Մոնա Ֆրանկլին
- Հեյդեն Սզետո՝ Էրվին Քիմ
- Ալեքսանդր Քալվերթ՝ Նիկ Մոսման
- Էրիկ Քինլիսայդ՝ Թոմ Ֆրանկլին
- Մերեդիթ Մոնրո՝ Գրիր Բրյուներ
Վարձույթ խմբագրել
Ֆիլմի բյուջեն գնահատվում է մոտավորապես 9 միլիոն ԱՄՆ դոլար, դրա ներքին վարձույթը բերել է առնվազն 14,4 միլիոն դոլար (այդ թվում՝ առաջին վարձույթի համար գրեթե 4,8 միլիոն դոլար), արտասահմանյան՝ 4,3 միլիոն ԱՄՆ դոլար[2]։
Քննադատների արձագանքներ խմբագրել
Ֆիլմը ստացել է մասնագիտական քննադատության առավելապես դրական գնահատական։ «Metacritic»-ի գրախոսությունների ագրեգատորի միջին գնահատականը 38 մասնագիտական արձագանքների գծով 100-ից կազմել է 77[3], «Rotten Tomatoes»-ի գրախոսությունների ագրեգատորի գնահատականը՝ 10-ից 7,9՝ հիմնված 198 գրախոսությունների վրա, այդ թվում՝ 41-ը «թոփ քննադատների» կատեգորիայից[4]։ Ֆիլմի մասին «Rotten Tomatoes»-ի գրախոսների ընդհանուր կարծիքը ձևակերպվել է հետևյալ կերպ.
«Գրեթե տասնյոթ» ֆիլմի հստակ սցենարը և Հեյլի Ստեյնֆիլդի բացառիկ կատարումն այն դարձնում են ավելին, քան պարզապես դեռահասական տարիքի մասին հերթական դրամա։
Բնօրինակ տեքստ (անգլ.)The Edge of Seventeen's sharp script -- and Hailee Steinfeld's outstanding lead performance -- make this more than just another coming-of-age dramedy[4]
Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել
- 2017՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում՝ կատակերգությունում կամ մյուզիքլում կնոջ լավագույն դերի համար (Հեյլի Ստեյնֆիլդ)։
- 2017՝ ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակի առաջադրում՝ դեբյուտային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար (Քելի Ֆրիմոն Քրեյգ)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «The Edge of Seventeen». Box Office Mojo. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Գրեթե տասնյոթ»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում: (по 38 профессиональным рецензиям)
- ↑ 4,0 4,1 Գրեթե տասնյոթ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում