Գրաֆիկական հաշվարկ, գրաֆիկական կառուցումների միջոցով զանազան խնդիրների թվային լուծումներ գտնելու մեթոդ։ Գրաֆիկական հաշվարկի առավելությունը կատարման պարզությունն ու ակնբախությունն Է, իսկ թերությունը՝ պատասխանների փոքր ճշտությունը, որը սակայն լիովին բավարար է մեծ թվով խնդիրների լուծման առանձնապես ինժեներական հաշվարկների համար։ Թվաբանական գործողությունները գրաֆիկորեն կատարելիս թվերը պատկերվում են ուղղորդված հատվածներով, որոնց համար երկարության չափ է ընտրվում միավոր երկարության հատված (կառուցման մասշտաբ)։ Որն է ուղղի վրա ընտրվում է հաշվարկի սկիզբ և դրական ուղղություն։ Այդ ուղղությամբ տեղադրվում են դրական թվեր պատկերող հատվածներ, իսկ հակառակ ուղղությամբ՝ բացասական։ Թվերը գրաֆիկորեն գումարելու կամ հանելու համար համապատասխան հատվածները ուղղի վրա տեղադրում են այնպես, որ ամեն մի հատվածի սկիզբ համնկնի նախորդի ծայրին։ Արդյունքում ստացված հատվածը, որին համապատասխանող թիվը տված թվերի գումարն է կամ տարբերությունը, այն հատվածն է, որի սկիզբը առաջին հատվածի սկիզբն է, իսկ ծայրը՝ վերջին հատվածի ծայրը։ Թվերի բազմապատկումը և բաժաևումը կատարվում է համապատասխան հատվածների կառուցումով; Այսպես, գծագրում կառուցված а, b, с, 1 հատվածների միջև տեղի ունի a։l=c։b առնչությունը, որտեղից՝ c=ab կամ a = c։b։ Թվաբանական գործողությունները զուգակցելով կարելի է գրաֆիկորեն հաշվարկել հանրահաշվական զանազան արտահայտություններ։ Հավասարումը գրաֆիկորեն լուծելու համար անհրաժեշտ է գծել ֆունկցիայի գրաֆիկը, որի X առանցքի հետ հատման կետերի աբսցիսները կլինեն նշված հավասարման արմատները։ Գրաֆիկորեն կարելի է նաև ինտեգրել և դիֆերենցել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 206