Գրասսե (ֆր.՝ Grasse, օքս.՝ Grassa; նաև հանդիպում է Գրասս տարբերակը), քաղաք և կոմունա Ֆրանսիայի հարավարևելյան մասում, Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի Գրասսե շրջանում[4]։ Գրասսեն հայտնի է իր պարֆյումերիայի արտադրությամբ։ Գրասեյում է տեղի ունենում Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք։ Մի մարդասպանի պատմություն» վեպի իրադարձությունները։

Բնակավայր
Գրասսե
ֆր.՝ Grasse[1]
օքս.՝ Grassa
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես44,44 կմ²
ԲԾՄ333 մետր
Բնակչություն48 323 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ06130[3] և 06520[3]
Պաշտոնական կայքville-grasse.fr(ֆր.)
Գրասսե (Ֆրանսիա)##
Գրասսե (Ֆրանսիա)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Կոմունան գտնվում է Մուժենից մի փոքր հյուսիս։

Կոմունայի տարածքը կազմում է՝ 44,44 կմ², բնակչությունը՝ 48 801 մարդ[5][6] 2006 թվականից նկատվում է բնակչության աճի տենդենց՝ 51 021 մարդ[7] (2012), բնակչության խտությունը՝ 1148,1 մարդ/կմ²։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի տվյալներով կոմունայի բնակչությունը կազմում է 51 631 մարդ[8], իսկ 2012 թվականի տվյալներով՝ 51 021 մարդ[7]։

Բնակչության թվաքանակը
196219681975198219901999200620112012
262583090734579376734138843874488015163151021

Բնակչության թվի դինամիկան[5][9]։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնվել է XI դարում։ 1125 թվականին դարձել է Անթիբի եպիսկոպոսի նստավայրը։ 1155 թվականին Գրասսեն դարձել է եպիսկոպոսական քաղաք։ Քաղաքը ակտիվ տնտեսական կաապեր է ունեցել Գենուայի և Պիզայի հետ։ 1482 թվականին Պրովանսի հետ միասին միացել է Ֆրանսիային։ XVI դարում Գրասսեյում սկսել է զարգանալ օծանելիքագործությունը։

Գրասսեն հայտնի է իր օծանելիքագործությամբ։ Միջնադարում այստեղ տեղակայվել էին կաշեգործարանները, որտեղից գարշահոտություն էր տարածվում։ Որպեսզի վերացվի այդ հոտը, Գրասսեյում սկսեցին օգտագործել էֆիրային յուղերի, ծաղիկների և համեմունքների խառնուրդներ։ Այսպես հայտնվեցին առաջին օծանելիքագործները, ոչ միայն Գրասսեյում, այլև ամբողջ աշխարհում[10]։

Հայտնի բնակիչներ խմբագրել

Այստեղ ծնվել և իրենց մանկությունն են անցկացրել Ժան Օնորե Ֆրագոնարը և Մաթիաս Մարիա Դյուվալը։

1939 թվականի հոկտեմբերից մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1945 թվականը «Ժաննեթ» վիլլայում է բնակվել ռուս հայտնի գրող Իվան Բունինը։

1952 թվականին այստեղ մահացել է Մարգերիտա Բուրնա Պրովենսը; 1963 թվականի հոկտեմբերի 10-ին Գրասսեյում մահացել է Էդիտ Պիաֆը, իսկ 1986 թվականի հունիսի 19-ին՝ ֆրանսիացի հայտնի կոմիկ Կոլյուշը։

Տեսարժան վայրեր (ֆոտոպատկերասրահ) խմբագրել

  • Նոտր Դամ դյու Պյուի — տաճար
  • Ֆրագոնարա վիլլա-թանգարան
  • Պարֆյումերիայի միջազգային թանգարան

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. 3,0 3,1 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes». Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 26 августа 2015-ին.
  5. 5,0 5,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 26 августа 2015-ին.
  6. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին.
  7. 7,0 7,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին.
  8. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 26 августа 2015-ին.
  9. «Գրասսեյի կոմունայի բնակչությունը» (ֆրանսերեն). cassini.ehess. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 26 августа 2015 года-ին.
  10. «Грас (Grasse) — Интересные факты и достопримечательности». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրասսե» հոդվածին։