Թոմաս Գրանթ Գասթին (հունվարի 14, 1990(1990-01-14)[1][2], Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ), հայտնի է որպես Գրանթ Գասթին[3], ամերիկացի դերասան և երգիչ։ Առավել հայտնի է Ֆլեշի/Բարի Ալլենի դերով «Ֆլեշ» հեռուստասերիալում և Սեբաստիան Սմիթի դերով «Գլի» հեռուստասերիալում։

Գրանթ Գասթին
Ծնվել էհունվարի 14, 1990(1990-01-14)[1][2] (34 տարեկան)
ԾննդավայրՆորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ
ԿրթությունElon University?, Granby High School? և Governor's School for the Arts?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2003–ից
Պարգևներ և մրցանակներ

Կյանք և կարիերա խմբագրել

Գասթինը ծնվել է Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում, մանկական բուժքույր Դոկտոր Թինա Հանեի և Թոմ Գասթինի ընտանիքում[4]։ 2008 թվականին նա ավարտել է Գրենբիի ավագ դպրոցը և ընդունվել է BFA Երաժշտական թատրոն ծրագրում, Հյուսիսային Կարոլինայում գտնվող Էլոն համալսարանում և սովորել է երկու տարի[5]։

2011 թվականի նոյեմբերի 8–ից նա սկսել է նկարահանվել «Գլի» հեռուստասերիալում, մարմնավորելով Սեբաստիան Սմիթին։

2012 թվականի Մայիսի վերջին Գասթինը սկսում է նկարահանվել Lifetime հեռուստաալիքի «Մոր մղձավանջը» ֆիլմում, որը նկարահանվել է Կանադայում[6]։ 2012 թվականի հուլիսի 11-ին, հայտարարվեց, որ Գասթինը պետք է կատարի կարևոր դեր «Աֆլուենձա» ֆիլմում[7]։

2013 թվականի սեպտեմբերի 13-ին հայտարարվեց, որ Գասթինը պետք է մարմնավորի Բարի Ալլենին «Նետ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ Հետագայում նա սկսեց նկարահանվել «Նետ» հեռուստասերիալի սթին–օֆֆ «Ֆլեշ» հեռուստասերիալում մարմնավորելով գլխավոր դերը[8][9]։ Նկարահանվեցին տասներեք սերիա, հեռուստասերիալը հեռարձակվեց 2014 թվականի հոկտեմբերի 7-ին, ունենալով 4.8 միլլիոն դիտում, որն ամենաշատ դիտվածն էր «The CW» հեռուստաալիքի համար հինգ տարվա ընթացքում[10][11]։ Երկու շաբաթ անց հեռուստաալիքն ավելացրեց հեռուստասերիալի սերիաները և հասցրեց այն մինչև քսաներեքի, լիարժեք եթերաշրջանի համար[12]։ 2015 թվականի հունվարի 11-ին հեռուստասերիալը երկարաձգվեց երկրորդ եթերաշրջանի[13]։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Գասթինը 2003 թվականին

Ֆիլմ խմբագրել

Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր
2003 Երեխաների ֆիթնեսի ջունգլիների արկածային վարժությունների տեսանյութ Kid Fitness Jungle Adventure Exercise Video Երեխա
2014 Աֆլուենձա Affluenza Թոդ Գուդմեն

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր Նշումներ
2006 Հետապնդողը A Haunting Սթեյսիի ընկերը 1 սերիա
2011–2013 Գլի Glee Սեբաստիան Սմիթ 7 սերիա (3–5 եթերաշրջան)
2012 CSI: Մայամի CSI: Miami Սքոթ Ֆերիս/Տրենթ Բարթոն 1 սերիա
2012 The Glee Project The Glee Project Ինքը 1 սերիա
2012 Մոր մղձավանջը A Mother's Nightmare Քրիս Սթյուարտ Հեռուստաֆիլմ
2013 90210 90210 Քեմփբել Փրայս 8 սերիա
2013–ից Նետ Arrow Ֆլեշ/Բարի Ալլեն 7 սերիա
2014-2023 Ֆլեշ The Flash Ֆլեշ/Բարի Ալլեն Գլխավոր դեր
2016 Սուպերգրլ Supergirl Ֆլեշ/Բարի Ալլեն 1 սերիա[14]

Վեբ խմբագրել

Տարի Հայերեն անվանում Իրական անվանում Դեր Նշումներ
2015 Վիքսեն Vixen Ֆլեշ/Բարի Ալլեն (ձայն) 3 սերիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. «@grantgust:». 2011 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. «Նորֆոլկցի դերասան Գրանթ Գասթին». 2012 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Նորֆոլկցի դերասանը նկարահանվումե «Գլի» հեռուստասերիալում». 2011 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. ««Գլի» հեռուստասերիալի աստղ Գրանթ Գասթինը Lifetime–ի ֆիլմում». 2012 թ․ մայիսի 21. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  7. ««Գլի» հետուստասերիալի աստղ Գրանթ Գասթինը նկարահանվել է Աֆուլեզա ֆիլմում (Էքսկլյուզիվ)». 2012 թ․ հուլիսի 11. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  8. ««Գլի»–ի աստղը «Ֆլեշ»–ում». 2013 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  9. ««Ֆլեշ»». 2013 թ․ նոյեմբերի 18. Վերցված է Փետրվարի18, 2014-ին.
  10. ««Ֆլեշ»». 2014 թ․ մայիսի 8. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  11. ««Ֆլեշ»–ը համարվում է լավագույն դեբյուտ արած հեռուստասերիալը The CW–ի համար հինգ տարվա ընթացքում». 2014 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն); Missing pipe in: |first= (օգնություն)
  12. ««Ֆլեշ» հեռուստասերիալը ունի լիարժեք եթերաշրջան». 2014 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. «CW–ն նորոգում է ութ դրամաներ նոր եթերաշրջանի համար». 2015 թ․ հունվարի 11. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  14. http://www.cbs.com/shows/supergirl/news/1005037/the-flash-will-appear-in-special-crossover-episode-of-supergirl/

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանթ Գասթին» հոդվածին։