Գրանդ Ժատ (անգլ.՝ Île de la Jatte), կղզի Սեն գետի վրա, մոտավորապես երկու կիլոմետր երկարությամբ, տեղակայված է Օ դը Սեն դեպարտամենտում, մի կողմից եզերվում է Նյոյի սյուր Սեն և Լևալլուա Պերե համայնքներով, մյուս կողվից` Կուրբեվուա համայնքով։ Կղզու հարավային մասն պատկանում է Նյոյի սյուր Սեն համայնքին, իսկ հյուսիսայինը` Լևալլուա Պերեին։

Գրանդ Ժատ
Տեսակգետի կղզի
Երկիր Ֆրանսիա
Վարչատարածքային միավորԼևալլուա Պերե և Նյոյի սյուր Սեն
ՎայրՍեն
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն և պատմություն խմբագրել

Գրանտ Ժատ կղզին հատվում է երկու կամուրջներով` Լուվալուի կամուրջը հյուսիսային հատվածում և Կուրբեվուայի կամուրջը մեջտեղում։ Նախկինում Ժատ կղզում կառուցված է եղել բնակելի թաղամաս։ Կղզում կան նաև քաղաքային այգիներ, որոնցից, օրինակ, Սիրո տաճարը գտնվում է հարավում և կապված է աջ ափի հետ անցումով, իսկ Ժատ կղզու այգին գտնվում է կղզու հյուսիսային ծայրամասում[1][2]` անտառահատման ենթակա տարածքի ու Սենա թանգարանի հետ միասին։ Ժատ կղզին համարվում է ամենաթանկ և պերճաշուք վայրերից մեկը Փարիզում: Հայտնի է նաև որպես փարիզյան շատ հայտնի մարդկանց նստավայր։ Այստեղ ապրել է Նիկոլա Սարկոզին իր նախկին կնոջ հետ։ Շատ հայտնի դերասաններ, երգիչներ, լրագրողներ ապրում են կղզում։

Արտացոլումն արվեստում խմբագրել

Տարբեր նկարիչներ պատկերել են կղզին իրենց կտավներում[3]։

Այն հայտնի է դարձել Ժորժ Սյորայի «Կիրակնօրյա կեսօրը Գրանդ Ժատ կղզում» նկարի միջոցով, որը նկարիչն ավարտել է 1886 թվականին մայիսին և որն այժմ գտնվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Monique Lucenet. L'Ile de la Grande Jatte au cœur du Val de Seine Impressionniste. 2015. Editions Tourisme et Découvertes. Collection "Les Itinéraires"
  2. Marie-Christine Sonkin, La qualité de vie de Neuilly se paie toujours très cher, Le Figaro, 2008
  3. Monique Lucenet, Bernard Lamy, La Grande Jatte - Belle Isle en Seine, Éditions Jatte Livres & Culture, 2006