Գվիանական (Կարիբյան) հոսանք, Ատլանտյան օվկիանոսի մակերևութային տաք հոսանք Հարավային Ամերիկայի հյուսիսարևելյան ափերի մոտ, Հարավային պասսատային հոսանքի մի ճյուղն է։

Ատլանտյան օվկիանոսի հոսանքներ

Սկսվում է Սան Ռոկի հրվանդանի (Բրազիլիա) մոտից և ուղղվում դեպի հյուսիս-արևելք՝ Գվիանայի ափերի երկարությամբ դեպի Կարիբյան ծով, ուր ձուլվում է Հյուսիսային պասսատային հոսանքի հարավային հոսքին [1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».