Գվենդոլին Քրիսթի

անգլիացի դերասանուհի և մոդել

Գվենդոլին Ֆիլիպպա Քրիսթի (անգլ.՝ Gwendoline Christie, հոկտեմբերի 28, 1978(1978-10-28), Worthing, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ Առավել հայտնի է իր «Գահերի խաղը» (2012–2019) ֆանտաստիկ-դրամայում կերտած ռազմիկ Բրիեննա Տարտի, և «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում» սագայի Կապիտան Ֆազմայի կերպարներով։

Գվենդոլին Քրիսթի
անգլ.՝ Gwendoline Christie
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1978(1978-10-28) (45 տարեկան)
ԾննդավայրWorthing, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի Դրամա Սենթր և Warden Park School?
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի
 Gwendoline Christie Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Գվենդոլին Ֆիլիպպա Քրիսթին ծնվել է Արևմտյան Սասեքս նահանգի Ուորֆինգ քաղաքում։ Եղել է միակ երեխան։ Մայրը տնային տնտեսուհի էր, իսկ հայրն աշխատել են վաճառքում և մարքեթինգում։ Աղջիկը մեծացել է Հարավային Դաունսի մոտ գտնվող գյուղակում[1]։ Մանուկ հասակում զբաղվել է մարմնամարզությամբ, բայց ողնաշարի վնասվածքից հետո սկսել է զբաղվել դերասանությամբ[2]։ Մոտավորապես 2002 թվականին աշխատել է Բրայթոն քաղաքի բուտիկներից մեկում[3]։

2005 թվականին ավարտել է Լոնդոնի դրամատիկական կենտրոնը։ Քրիսթիին ասել են․ «Դուք հավանաբար երբեք չեք աշխատի, որովհետև դուք չունեք նույն տեսքը, ինչ դերասանների մեծամասնությունը»՝ կապված նրա նրա բարձրահասակ կազմվածքի հետ, և նույնիսկ նրա գործակալը, լսելով որ Քրիսթին ցանկություն է հայտնել աշխատել էկրանում, ասել է՝ «Դե, հաջողություն ձեզ»։ «Օրլանդո» ֆիլմում, Թիլդա Սվինթոնի դերի մարմնավորումից ներշնչված, նա որոշել է շարունակել այդ նպատակի իրագործումը։ 2017 թվականին տված հարցազրույցում, նա մեջբերել է, թե ինչ էր մտածում․ «Դե, նա ֆիլմում է, նա տարաշխարհիկ է, և միանշանակ դուրս տարածությունից։ ․․․Ես հասկացա, որ գուցե ինձ համար նույնպես տեղ կա»[4][5][6]։

Կարիերա խմբագրել

2002 թվականին Քրիսթին գրավել է լուսանկարիչ Փոլլ Բորլանդի ուշադրութունը, որը 2002–2008 թվականներին նրա մասնակցությամբ ստեղծել է լուսանկարների շարք՝ «Bunny» վերնագրով։ Ըստ Քրիսթիի, նա զգացել է, որ իր գրեթե մերկ լուսանկարները օգնել են հաշտվել իր մարմնի հետ և մարտահրավեր նետել կանացիության պատկերացումներին։ Այնուամենայնիվ, նա ավելի ուշ ասել է, որ ցնցված է, որ համաձայնել է դրանց հետ։

Քրիսթիի դրամատիկական դպրոցի ուսուցիչը եղել է դերասան և հեղինակ Սիմոն Քելլոուն։ Նրա թատերական կարիերան ներառում է Շեքսպիրի «Ցիմբելին» պիեսում թագուհու կերպարի և «Դոկտոր Ֆաուստ»-ում դերերի մարմնավորումը[6][12][13][14]։

2007 թվականին Նաթանիել Մելլորսի կողմից գրված և նկարահանված «Ժամանակը բժիշկ է» կարճամետրաժ ֆիլմը դարձել է Քրիսթիի դեբյուտային աշխատանքը։ Հետագա տարիներին, նա շարունակում է հայտնվել «Բրիտանիայի յոթ դարերը» սերիալում և «Մեր տունը» սերիալի առաջին չորս փորձնական կարճամետրաժ ֆիլմերում, որոնք թողարկվել են 2010-2011 թվականներին։ Նաև ներգրավված է եղել «Մեր տունը» սերիալի երկրորդական դերերում։

Գահերի խաղը խմբագրել

Գվենդոլինին համաշխարհային հռչակ է բերել Բրիեննա Տարտի դերը «Գահերի խաղը» սերիալում։ 2011 թվականի հուլիսին դերասանուհին անցել է դերային քասթինգը, հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի համար, որը նկարահանելու էր HBO ալիքը[7]։

Բրիեննա Տարտը շատ բարձրահասակ, մկանուտ, ուժեղ կին է, որը վարպետորեն տիրապետում է սրին և երազում է ասպետ դառնալ։ Այս հերոսուհին շատ է սիրվել բազմաթիվ ընթերցասերների և հեռուստասերիալի հետևորդների կողմից։ Հետաքրքիր է այն փաստը, որ Գվենդոլին Քրիսթիի թեկնածությունը քննարկվել է «Սառույցի և Կրակի երգը» սերիալի ֆան–կայքերում, երկրորդ սեզոնի նկարահանումներից առաջ, որտեղ նրան համարում էին Տարտայի Կույսի դերի գլխավոր հավակնորդներից մեկը․ Այդպես անվանում էին Բրիեննային Ջորջ Մարտինի գրքերում։ Հարցազրույցներից մեկում Գվենդոլինն ասել է․

  Ինձ ասացին, որ ինտերնետում ինչ-որ բան են քննարկում իմ վերաբերյալ ինչ-որ մի դերի համար, ես նայեցի և որոշեցի կարդալ գրքերը։ Երբ ես իմացա մանրամասներն այդ կերպարի և դերի մասին, ես վառվեցի այն մարմնավորելու ցանկությամբ։ Twitter-ում գրել եմ, որ կցանկանայի ստանալ այդ դերը․․․ Նախկինում ես երբեք չեմ արել այդպես, բայց ես այնպես էի տարվել դրանով, որ սկսեցի դիտել սերիալի առաջին սեզոնը․․․ Ես շատ էի ցանկանում մասնակցել դրան։ Ինձ լիովին կլանել էր այդ դերը</nowiki>[8]։  

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Գվենդոլին Քրիսթիի հասակը 191 սանտիմետր է։

  Ես բավականին բարձրահասակ եմ, մոտավորապես 191 սանտիմետր, և այդ նիշին հասել եմ 14 տարեկանում։ Ես հաճախ եմ հանդիպում կանանց փողոցներում, որոնց հասակը մոտ 178 սանտիմետր է, և նրանք մոտենում են ինձ և ասում. «Որքան հաճելի է հանդիպել մի կնոջ, ով ինձանից ավելի բարձրահասակ է։ Ես միշտ ինձ հսկա եմ զգում»[9]։  

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ռեժիսոր Նշումներ
2009 «Դոկտոր Փարնասոսի երևակայությունը» Նորաձև գնորդ 2 Թերրի Գիլլիամ
2013 «Զրոյի թեորեմը» Կին առևտրականը
2015 «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2» Հրամանատար Լայմ Ֆրենսիս Լոուրենս
«Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում» Կապիտան Ֆազմա Ջեֆրի Ջեյքոբ Աբրամս
2016 «Բացարձակապես առասպելական» Ինքն իրեն Մանդի Ֆլետչեր
2017 «Աստղային պատերազմներ։ Վերջին Ջեդին» Կապիտան Ֆազմա Ռայան Ջոնսոն
2018 «Ամենամութ հիշողությունները» Տիկին Ջեյնը Ջենիֆեր Յու Նելսոն
«Հյուսվածքում» Գվեն Պիտեր Ստրիկլենդ
«Ողջույն Մարվեն» Աննա Ռոբերտ Զեմեկիս
TBA «Դեյվիդ Կոպպերֆիլդի կյանքը» Ջեյն Մուրդսթոն Արմանդո Իաննուչչի Հետարտադրություն
«Ընկերը» Թերեզա Գաբրիելա Քոուփերթվեյթ Հետարտադրություն

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2010 «Բրիտանիայի յոթ դարերը» Օպերատոր Հեռուստատեսային կարճամետրաժ ֆիլմ
2012–2019 «Գահերի խաղը» Բրիեննա Տարտ 42 episodes
«Պետության հերոս» մրցանակ [10]
Առաջադրված–«Սատուրն մրցանակ հեռուստատեսության լավագույն կին դերասանուհու համար» (2013)
Առաջադրված–«Կինոդերասանների Գիլդիայի մրցանակը դրամատիկական սերիալում անսամբլի բացառիկ կատարման համար» (2013–15, 2017)
2012–2013 «Վիզարդս vs այլմոլորակայիններ» Լեքսի Այլմոլորակայինների 26 դրվագ
2017 «Լճի վերևում» Միրանդա Հիլմարսոն 6 դրվագ
2018 «Աստղային պատերազմներ դիմադրություն» Կապիտան Ֆազմա (ձայն) 3 դրվագ

Թատրոն խմբագրել

Տարի Վերնագր Դեր Նշումներ
2006 «Pravda» Սինդի Թատերական Փառատոն Չիչեստեր Քաղաքում
«Միրանդոլինա» Օրտենսիա Royal Exchange, Մանչեսթեր
2007 «Ցիմբելին» Թագուհի Բարբիքանի թատրոն
2009 «Նաթանիել Մելլորս» Սիր Բոս Լոնդոնի թատրոն
«Դավիթ Սավեր» Սուսաննա Դանջերֆիելդ Լիդս Գրանդ թատոն
«Նախաճաշ Թիֆանիի մոտ» Մագ Վիլդվուդ Ռոյալ Հայմարկետի թատրոն, Լոնդոն
2010 «Դոկտոր Ֆաուստ» Լյուցիֆեր Royal Exchange, Մանչեսթեր
2019 «Միջամառային գիշերվա երազ» Տիտանիա Կամուրջ թատրոն

Վիդեո խաղեր խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2016 «Լեգո աստղային պատերազմներ։ Ուժի արթնացում» Կապիտան Ֆազմա [11]
2017 Աստղային պատերազմներ ճակատամարտ II (2017 վիդեո խաղեր)

Կարճամետրաժ ֆիլմեր խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ռեժիսոր Նշումներ
2007 «Ժամանակը բժիշկ է» The Tape Նաթանիել Մելլորս Կարճամետրաժ ֆիլմ
2010 «Մեր տունը», Դրվագ 1։ 'Խաղեր' «Տիկնիկ» Նաթանիել Մելլորս Կարճամետրաժ ֆիլմ, նաև պրոդյուսերի օգնական, և քասթինգի, Տարազ, Թատերական գույք, և դիմահարդարում համար պատասխանատու
«Մեր տունը», դրվագ 4։ 'Ներքին խնդիրներ' «Տիկնիկ» Նաթանիել Մելլորս Կարճամետրաժ ֆիլմ, նաև պրոդյուսերի օգնական և քասթինգի, տարազի, թատերական գույքի, և դիմահարդարման համար պատասխանատու
2011 «Մեր տունը», Դրվագ 2 «Տիկնիկ» Նաթանիել Մելլորս Կարճամետրաժ ֆիլմ, նաև պրոդյուսերի օգնական և քասթինգի, տարազի, թատերական գույքի, և դիմահարդարման համար պատասխանատու
«Մեր տունը», Դրվագ։ 'Հիմարության բուժում' «Տիկնիկ» Նաթանիել Մելլորս Կարճամետրաժ ֆիլմ, նաև պրոդյուսերի օգնական և քասթինգի համար պատասխանատու
2016 Հագուստը Կինը Բարնաբի Ռոպեր Կարճամետրաժ ֆիլմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Game of Thrones: Gwendoline Christie Interview». 2012 թ․ ապրիլի 11. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  2. Lashր, Jolie (2012 թ․ ապրիլի 17). «'Game of Thrones' – Gwendoline Christie Talks Digging Deep To Play Brienne». Access Hollywood. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
  3. Walker, Esther (2008 թ․ հունիսի 29). «How We Met: Gwendoline Christie & Polly Borland». The Independent. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Top of the Lake: China Girl's Gwendoline Christie tells how she was inspired by Tilda Swinton». news.com.au. 2017 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  5. «She Slays!». Vogue. 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  6. «Game of Thrones star Gwendoline Christie owes it to Tilda Swinton». The Sunday Post. 2017 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
  7. «'Game of Thrones': Gwendoline Christie Joins for Season 2» (անգլերեն). hollywoodreporter.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. «Из гимнастки в рыцаря — Гвендолин Кристи о Бриенне». westeros.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. ««Игры престолов»: Гвендолин Кристи о работе над ролью Бриенны Тарт». rollingstone.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. «Empire Hero Award». Empire. Bauer Consumer Media. 2015. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  11. McGillan, Graeme (2016 թ․ մայիսի 4). «'Lego Star Wars: The Force Awakens' Writer Talks New Mythology and Celebrity Voices». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվենդոլին Քրիսթի» հոդվածին։