Գուրգեն Շահնազ

հայ բանաստեղծ

Գուրգեն Շահնազ (Գուրգեն Արշակի Շահնազարյան, մայիսի 25, 1914(1914-05-25), Բարս, Խիզան, Բիթլիսի մարզ, Թուրքիա - փետրվարի 20, 1978(1978-02-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Գուրգեն Շահնազ
Ծնվել էմայիսի 25, 1914(1914-05-25)
ԾննդավայրԲարս, Խիզան, Բիթլիսի մարզ, Թուրքիա
Մահացել էփետրվարի 20, 1978(1978-02-20) (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բարս (հետո՝ Ադրբեջանի ԽՍՀ Շամխորի շրջանում) գյուղում։ 1933 թվականին ավարտել է Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումը։ 1933-1937 թվականներին սովորել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան կոմունիստական դաստիարակության ակադեմիայում։ 1941-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմագրական ֆակուլտետը։ 1946-1952 թվականներին ուսուցչություն է արել ՀԽՍՀ Վեդու (հետո՝ Արարատի) և Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջաններում։ 1952-1954 թվականներին որպես մեթոդիստ աշխատել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, 1954 թվականին՝ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության բուհերի բաժնում։ 1954-1978 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ Մահացել է Երևանում[1][2]։

Երկերի մատենագրություն խմբագրել

  • Հողը կանչում է (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 167 էջ։
  • Քեզնով հպարտ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1963, 92 էջ[3]։
  • Այսպես եմ սիրում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1969, 108 էջ։
  • Հավատը մայրամուտ չունի։ Բանաստեղծություններ։ Նաիրի, 1994[4]։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ղազախ բանաստեղծներ.- Երևան։ Հայաստան, 1968.- 255 էջ։
  • Ծաղկած կեռասենի։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1969.- 105 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 421.
  2. «AV Production - Գուրգեն Շահնազ». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. Shahnaz, Gurgen (1963). Քեզնով հպարտ. Haypethrat.
  4. Շահնազ, Գուրգեն Արշակի (1994). Հավատը մայրամուտ չունի։ Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550008560.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Շահնազ» հոդվածին։