Գուրգեն Միրզոյան (կոմպոզիտոր)

հայ կոմպոզիտոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Միրզոյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Հովհաննեսի Միրզոյան (մայիսի 20 (հունիսի 1), 1892[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 27, 1976(1976-11-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1950

Գուրգեն Միրզոյան
Ծնվել էմայիսի 20 (հունիսի 1), 1892[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 27, 1976(1976-11-27)[1] (84 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտության դասախոս
ԱշխատավայրՀայֆիլհարմոնիա[1] և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ[1]
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1] և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1924)[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Ներսիսյան դպրոցում, աշակերտել Գրիգոր Սյունուն։ 1924 թվականին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, դասատուներ՝ Մ․ Մ․ Իպոլիտով-Իվանով (ստեղծագործություն), Քրիստափոր Քուշնարյան (պոլիֆոնիա)։ 1937-1939 թվականներին ղեկավարել է Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախումբը, մասնակցել Մոսկվայում Հայ արվեստի և գրականության առաջին տասնօրյակին։ 1941-1943 թվականներին եղել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի տեսական առարկաների դասատու, 1950-1958 թվականներին՝ նաև ուսումնական մասի վարիչ։ Միրզոյանի նախաձեռնությամբ երաժշտական ուսումնարանում կազմակերպվել է արևելյան գործիքագիտության և գործիքավորման դասընթաց։ Գրել է սիմֆոնիկ («էսքիզ», «Սյուիտ», 1944), դաշնամուրային («Մանրապատումներ», 1947, «Պրելյուդներ», 1949) երկեր, լարային կվարտետ (1950), կոնցերտ թառի (1954), ֆանտազիա քամանչայի (1956), ստեղծագործություններ ժող․ գործիքների նվագախմբի համար, երգեր, խմբերգեր։

Պարգևներ խմբագրել

  • Պատվո նշան շքանշան
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Միրզոյան (կոմպոզիտոր)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 618