Գուրգեն Մարգարյան

հայ զինվոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Արտուշի Մարգարյան (սեպտեմբերի 26, 1978(1978-09-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2004(2004-02-19), Բուդապեշտ, Հունգարիա), հայ լեյտենանտ։ Սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում։ Թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Գուրգեն Մարգարյան
սեպտեմբերի 26, 1978(1978-09-26) - փետրվարի 19, 2004(2004-02-19) (25 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա
ԳերեզմանԵռաբլուր
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԶորատեսակՀայաստանի ցամաքային զորքեր և Հայաստանի զինված ուժեր
Կոչումլեյտենանտ
ԶորամասՀայաստանի Զինված Ուժեր
ԿրթությունՀԱՊՀ

Կրթություն խմբագրել

Մարգարյանը ծնվել է Երևանում։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվել է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է ծառայությունը զինված ուժերում և դարձել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպա։

Սպանություն խմբագրել

2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանը մասնակցել է ՆԱՏՕ«Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Փետրվարի 19-ին սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, որը քնած ժամանակ կացնի 16 հարված է հասցրել հայ սպայի դեմքին՝ դրանով իսկ համարյա անջատելով գլուխը մարմնից[1]։

Պատմություն խմբագրել

 
Գուրգեն Մարգարյանի շիրիմը Եռաբլուր պանթեոնում

Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է. «Երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը։ Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը։ Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է, ու տեսել ադրբեջանցուն՝ Ռամիլ Սաֆարովին, մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ[2]։

«Այդ ժամանակ ես հասկացա` ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել։ Չորսբոլորը արյուն էր։ Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը։ Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի։ Նրա դեմքի արտահայտությունն ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել։ Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ» - պատմել է հունգարացին։

Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնացել է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել։ Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, ադրբեջանցին նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային։ Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել հանդարտեցնել։

Ռամիլը արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել։ Չկարողանալով կոտրել դուռը, նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը։ Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը, որպեսզի բացի դուռը, բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, որը երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկել հայ սպայի կյանքը[3][4]։

Սաֆարովի դատավարություն խմբագրել

Ռամիլ Սաֆարովի դատավարությունն անցել է Հունգարիայում։ Դատարանում Սաֆարովի պաշտպանությունը նրա գործողությունների խթան է համարել Սաֆարովի վրա ղարաբաղյան պատերազմի իրադարձությունների հետքերը։ Դատարանի կողմից անցկացված բժշկական փորձաքննությունը նրան մեղսունակ է ճանաչել։ Դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։ Դատավորն իր որոշումը բացատրել է Սաֆարովի կատարած հանցագործության առավել դաժանությամբ և նրանով, որ Սաֆարովն այդպես էլ չի գիտակցել իր գործողությունները[4]։ 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովը հանձնվել է Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար[5], և նույն օրն էլ ներում է շնորհվել Իլհամ Ալիևի կողմից[6], բնակարան է նվեր ստացել և կոչումը բարձրացվել է մինչ մայոր՝ ութ տարվա աշխատավարձի վճարումով, որոնք նա անցկացրել էր անազատության մեջ։ Տվյալ որոշումը հանգեցրել է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման[5]։

 
Գուրգեն Մարգարյանի կիսանդրին Երևանում

Հիշատակ խմբագրել

Մարգարյանի սպանության կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել օտարերկրյա պետություններ և քաղաքական գործիչներ։ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կ. Տոկաեևի հայտարարության մեջ ասվել է[7].

  Բուդապեշտում հայ սպայի ողբերգական մահվան լուրը Ղազախստանում ընդունեցին անհանգստությամբ և ցավով։ Մենք դատապարտում ենք այդ գործողության գազանությունն ու դաժանությունը և կարծում ենք, որ նման արարքներն ընդհանրապես ոչ մի արդարացում չունեն։  

Երևանում Գուրգեն Մարգարյանի անունը կրող դպրոց և հասարակական կազմակերպություն կա[8]։ Նրա անվան պուրակում տեղադրվել է հուշարձան[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Marina Grigorian (2006 թ․ ապրիլի 20). «Murder Case Judgement Reverberates Around Caucasus». Institute for War & Peace Reporting. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. «Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության 15-րդ տարելիցն է». armdaily (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)
  3. REGNUM. Հինգ տարի առաջ դաժանորեն սպանել են հայ սպա Գուրգեր Մարգարյանին ՏՎ
  4. 4,0 4,1 Григорян, Марина; Оруджев, Рауф (2006 թ․ ապրիլի 25). «Кавказ взбудоражен: вердикт оглашён». Institute for War and Peace Reporting. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. 5,0 5,1 «Венгрия заявила протест Азербайджану из-за Сафарова». Русская служба Би-би-си. 2012 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. «Распоряжение Президента Азербайджанской Республики o помиловании Р.С.Сафарова». Официальный интернет сайт Президента Азербайджанской Республики. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. International response Արխիվացված 2008-05-17 Wayback Machine, Budapest Case, 2004
  8. «Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան համար 94 ավագ դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  9. Հիշատակ և պատգամ. Երևանում բացվեց Գուրգեն Մարգարյանի կիսանդրին