Գուրգեն Բավեյան
հայ օպերային երգիչ, բարիտոն
Գուրգեն Ռոբերտի Բավեյան (մայիսի 2, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգիչ, բարիտոն։
Գուրգեն Բավեյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1986 (37 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ, բարիտոն |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2007) |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
2003 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Վ. Հարությունյանի դասարան, 2007 թվականին ավարտել է կոնսերվատորիան։ 2005 թվականից Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի մեներգիչ է, 2009 թվականից` Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։
Բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Սերենադ» կամերային նվագախմբի, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Հայաստանի մենակատարների պետական անսամբլի և այլ կոլեկտիվների հետ։ Համերգներով հանդես է եկել Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Անգլիայի, Բելգիայի, Լիբանանի և Ռուսաստանի տարբեր քաղաքներում[1]։
Մրցանակներ խմբագրել
- Տաթևիկ Սազանդարյանի անվան հանրապետական մրցույթների դափնեկիր, 2006
- Գոհար Գասպարյանի անվան հանրապետական մրցույթների դափնեկիր, 2008
- Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ` «Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար, 2009[2]։