Գուստավ Ֆաբերժե

ռուս ոսկերիչ

Պետեր Գուստավ Ֆաբերժե (գերմ.՝ Peter Gustav Fabergé, դեկտեմբերի 30, 1814(1814-12-30)[1][2], Պյառնու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 29, 1893(1893-10-29)[3], Դրեզդեն, Գերմանիա), Ռուսաստանի ոսկերիչ։

Գուստավ Ֆաբերժե
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1814(1814-12-30)[1][2]
ԾննդավայրՊյառնու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 29, 1893(1893-10-29)[3] (78 տարեկան)
Մահվան վայրԴրեզդեն, Գերմանիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունակնագործ
ԱմուսինՇառլոտ Մարիա Ֆաբերժե
ԵրեխաներԿարլ Ֆաբերժե և Ագաֆոն Ֆաբերժե
 Gustav Fabergé Վիքիպահեստում

Ֆաբերժեի ձվերի հեղինակ Կառլ Ֆաբերժեի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

Գուստավ Ֆաբերժեն ծնվել է 1814 թվականին Պյառնուում՝ Լիվոնիայում[4]։ Նրա նախնիները հայրական կողմից ֆրանսիացի հուգենոտներ են (այստեղից էլ ֆրանսիական ազգանունը), որոնք Նանտի էդիկտի չեղարկումից հետո Պիկարդիայից տեղափոխվել են Շվեդտ՝ Բեռլինի մոտակայք (Պրուսիա)։ Այստեղ նրանք ուծածվել են՝ գերմանիզացիայի ենթարկվել։

Նրա հայրը տեղափոխվել է բնակության Լիվոնիայի մարզ՝ դառնալով Բալթյան գերմանացի։

 
Հուշարձանը Պյառնուում, Էստոնիա

Ֆաբերժեն իր մահկանացուն կնքել է 1893 թվականին Դրեզդենում՝ յոթանասունութ տարեկան հասակում։

Գործունեություն խմբագրել

1842 թվականի Պետեր Գուստավ Ֆաբերժեն սկսում է զբաղվել ոսկերչությամբ։ Նա Սանկտ Պետերբուրգում բացում է իր ոսկերչական տունը։ 1860 թվականից բնակվել է Դրեզդենում։ 1872 թվականից նրա արվեստանոցը ղեկավարել է որդին՝ Կառլ Ֆաբերժեն։

Հուշարձան խմբագրել

2015 թվականի հունվարի 3-ին Պյառնուում տեղադրվել է Գուստավ Ֆաբերժեի հուշարձանը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/252760
  2. 2,0 2,1 Gustav Fabergé (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. «Карл Фаберже». 24SMI. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  5. «Памятник Густаву Фаберже, Эстония». Visitestonia.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.

Գրականություն խմբագրել

  • Carl Fabergé ja hänen aikalaisensa, Näyttelyjulkaisu, Taideteollisuusmuseo, Helsinki 1980, Oy A. Tillander Ab. ISBN 951-99249-6-5

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Ֆաբերժե» հոդվածին։