Գուստավո Ֆրանցիսկո Պետրո Ուրեգո (իսպ.՝ Gustavo Francisco Petro Urrego, ապրիլի 19, 1960(1960-04-19), Ciénaga de Oro, Córdoba Department, Կոլումբիա), կոլումբիացի քաղաքական և պետական գործիչ, տնտեսագետ և նախկին ապստամբ, սենատոր (2014-2018), նախագահի թեկնածու 2010, 2018 և 2022 թվականներին։ 2022 թվականի օգոստոսի 7-ից հանդիսանում է Կոլումբիայի նախագահը։

Գուստավո Պետրո
 
Կուսակցություն՝ Alternative Democratic Pole?, Humane Colombia?, Alianza Democrática?, Alternative Way? և Regional Integration Movement?
Կրթություն՝ Universidad Externado de Colombia? (1982), Սալամանկայի համալսարան (1995)[1], Լուվենի կաթոլիկ համալսարան (1995)[2], High School of Public Administration of Colombia. (ESAP)? (1990)[3] և Պապական Քսավերիան համալսարան (1994)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ, գրող, պարտիզան և բնապահպան
Դավանանք կաթոլիկություն[4]
Ծննդյան օր ապրիլի 19, 1960(1960-04-19) (64 տարեկան)
Ծննդավայր Ciénaga de Oro, Córdoba Department, Կոլումբիա
Քաղաքացիություն  Կոլումբիա և  Իտալիա[5][6]
Ամուսին Verónica Alcocer?
Զավակներ Sofía Petro? և Nicolás Petro?
 
Կայք՝ gustavopetro.co
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Գուստավո Պետրոն ծնվել է 1960 թվականի ապրիլի 19-ին Սիենագա դե Օրո քաղաքում (Կորդոբա նահանգ, Կոլումբիա)։ Սովորել է Կունդինիմարկա դեպարտամենտի Սիպակիրի քաղաքի «Hermanos de La Salle» քոլեջում։

17 տարեկանում, որպես ուսանող, նա միացել է ձախ պարտիզանական «Ապրիլի 19-ի շարժում» (M-19) խմբին, որը հիմնվել է ի նշան ընտրակեղծիքների դեմ բողոքի[10]։ Զբաղվել է ռազմական և քաղաքական գործունեությամբ, դարձել է խմբի ղեկավարներից մեկը, ինչպես նաև ընտրվել է Սիպակիրայի օմբուդսմեն։ 1985 թվականին ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու համար և դատապարտվել 18 ամիս ժամկետով[11][12]։ Ձերբակալությունից անմիջապես հետո M-19-ը գրավեց Բոգոտայի Արդարադատության պալատը՝ սպանելով առնվազն 98 մարդու։ Պետրոն հերքում է իր առնչությունը հարձակմանը։ 1987 թվականին Պետրոն ազատ արձակվելուց հետո եկել էր այն եզրակացությանը, որ զինված հեղափոխությունը ժողովրդի աջակցությունը շահելու լավագույն ռազմավարությունը չէ, և երկու տարի անց M-19-ը խաղաղ բանակցությունների մեջ մտավ Կոլումբիայի ղեկավարության հետ[13]։ Համաներումից հետո Պետրոն մասնակցել է Ժողովրդավարական դաշինք M-19 (AD M-19) քաղաքական կուսակցության ստեղծմանը։

M-19-ի լուծարումից հետո սովորել է Կոլումբիայի Էքստերնադոյի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև Պետական բարձրագույն դպրոցում սովորել է պետական կառավարում։ Սովորել է Բոգոտայի Հայրապետական համալսարանում, որտեղ ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում։ Նա ուսումը շարունակել է Բելգիայում՝ Լյուվենի կաթոլիկ և Սալամանկայի համալսարաններում։

Քաղաքական կարիերա խմբագրել

1990-1991 թվականներին եղել է Կունդինամարկա նահանգի կառավարության խորհրդական, իսկ 1991-1994 և 1998-2006 թվականներին՝ Կոլումբիայի ներկայացուցիչների պալատի անդամ։

1994-1996 թվականներին աշխատել է Բելգիայում որպես Կոլումբիայի դեսպանատան առաջին քարտուղար։

2002 թվականին ընտրվել է Բոգոտայի Կոնգրեսի անդամ «Vía Alterna» քաղաքական շարժումից, որը հիմնել է Անտոնիո Նավարո Վոլֆի և M-19 շարժման նախկին ընկերների հետ միասին։ Այս ընթացքում նա խորհրդարանական գործընկերների կողմից ճանաչվել է «լավագույն կոնգրեսական»։

2005 թվականին մասնակցել է ձախակողմյան կուսակցությունների միավորմանը՝ Այլընտրանքային դեմոկրատական բևեռին (նախկին Անկախ դեմոկրատական բևեռի կոալիցիայի հիման վրա), իսկ 2006-2010 թվականներին եղել է դաշինքի սենատոր։

2010 թվականին եղել է նախագահական ընտրությունների թեկնածու, որոնցում ստացել է ձայների 9%-ը և զբաղեցրել 4-րդ տեղը։ 2011 թվականին ղեկավարության հետ ունեցած մի շարք տարաձայնությունների պատճառով լքեց Այլընտրանքային դեմոկրատական բևեռը և ստեղծեց իր Առաջադիմական շարժումը՝ Կոլումբիայի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար։

2011 թվականին ընտրվել է Բոգոտայի քաղաքապետ՝ 2012-2015 թվականներին երեք տարի ժամկետով։ Սակայն 2013 թվականի դեկտեմբերին Կոլումբիայի գլխավոր դատախազը կարգադրել է հրաժարական տալ՝ կապված քաղաքապետի որոշման հետ՝ զրկելով մասնավոր ընկերություններից աղբահանության իրավունքից[14]։ 2014 թվականի մարտին նա լքեց քաղաքապետարանը, սակայն ապրիլի 23-ին նախագահ Խուան Մանուել Սանտոսը դատարանի որոշմամբ և Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի կողմից վերականգնեց նրան քաղաքապետի պաշտոնում։

Որպես քաղաքապետ, արգելելով զենք կրել, սպանությունների թիվը հասցրեց վերջին երկու տասնամյակի ամենացածր մակարդակին։ Նա նաև միջոցներ է ձեռնարկել թմրամոլների վերականգնման և գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար, սակայն մետրո կառուցելու նրա ծրագրերը չեղյալ են համարվել նրա իրավահաջորդ Էնրիկե Պենյալոսայի կողմից, ով նախընտրում էր վերգետնյա տրանսպորտը։

2018 թվականի մարտին նա առաջադրվել է որպես նախագահի թեկնածու «Մարդասիրական Կոլումբիա» դաշինքի կողմից։ Առաջին փուլում նա հավաքեց ձայների 25%-ը և անցավ 2-րդ փուլ, որտեղ, չստանալով ձախ կենտրոնամետ երկրորդ թեկնածու Սերխիո Ֆախարդոյի անմիջական աջակցությունը և հավաքելով ձայների 42%-ը, պարտվեց աջերին՝ զիջելով իր տեղը թեկնածու Իվան Դուկային։

2021 թվականի վերջին նա առաջադրվել է որպես նախնական թեկնածու «Մարդասիրական Կոլումբիա» դաշինքից և «Հայրենասիրական միություն» կուսակցությունից, որը ստեղծել է «Պատմական պայմանագիր Կոլումբիայի համար» կոալիցիան։ 2022 թվականի Կոնգրեսի ընտրությունների ժամանակ նա հայտարարվեց կոալիցիոն թեկնածու (մարտի 13-ի ընտրություններում կոալիցիան գրավեց առաջին տեղը՝ ստանալով գրեթե հինգ միլիոն ձայն՝ Սենատում 102 տեղերից 20-ը և Ներկայացուցիչների պալատի 166 տեղերից 27-ը։ ) Փոխնախագահի թեկնածու է առաջադրվել Ֆրանսիա Մարկեսը։

2022 թվականի նախագահական ընտրություններում նա մտավ երկրորդ փուլ, իսկ հետո հաղթեց ընտրությունների երկրորդ փուլում՝ դառնալով Կոլումբիան գլխավորած առաջին ձախակողմյան քաղաքական գործիչը[15]։

Անձնական կյանք խմբագրել

Ունի 5 զավակ[16]

  • որդի Նիկոլաս՝ Կատյա Բուրգոսից
  • որդի Անդրես և դուստր Անդրեա՝ Մերի Լուզ Էրրանից
  • դուստր Անտոնելլա՝ իր ներկայիս կնոջ՝ Վերոնիկա Ալկոսերից (նա նաև որդի ունի Նիկոլաս անունով)

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Գուստավո Պետրո». Պաշտոնական կայքէջ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.(իսպ.)
  • «Գուստավո Պետրոյի կենսագրությունը». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.(ռուս.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.semana.com/nacion/articulo/gustavo-petro-no-acredita-estudios-de-posgrado/470625
  2. 2,0 2,1 Semana especial (իսպ.) — 1946. — ISSN 0124-5473
  3. 3,0 3,1 La controversia por los títulos de Gustavo Petro
  4. https://www.eltiempo.com/politica/partidos-politicos/gustavo-petro-en-que-cree-el-candidato-a-la-presidencia-648636
  5. https://www.lafm.com.co/politica/gustavo-petro-dice-que-es-italiano-y-no-necesita-visa-estados-unidos
  6. https://www.semana.com/confidenciales-semanacom/articulo/petro-dice-que-tiene-ciudadania-italiana-y-no-necesita-visa-a-usa/593474
  7. https://www.eltiempo.com/archivo/documento/MAM-2696624
  8. 8,0 8,1 https://noticias.caracoltv.com/politica/ivan-duque-le-entrega-tres-condecoraciones-a-gustavo-petro-rg10
  9. https://www.lafm.com.co/politica/gustavo-petro-galardonado-por-la-universidad-nacional-de-lanus
  10. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  11. «¿Volverá a jugar el pasado de Petro en esta campaña? | La Silla Vacía». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  12. «LA INHABILIDAD DE GUSTAVO PETRO | Colombiaopina's Blog». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  13. Результаты выборов в Колумбии: кандидат от левых и бывший партизан Густаво Петро побеждает в президентской гонке(չաշխատող հղում)
  14. «Мэр Боготы Густаво Петро уволен с занимаемого поста». Радио Свобода. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  15. Леонид Уварчев (2022 թ․ հունիսի 20). «Президентом Колумбии впервые станет представитель левых сил» (ռուսերեն). Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
  16. «La historia de amor de los Petro». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.