Գուպի[1] (լատին․՝ Poecilia reticulata), քաղցրահամ ջրերի ձուկ։ Գուպիներն ունեն լավ արտահայտված սեռական երկձևություն. էգերն ու արուները տարբերվում են չափով, ձևով, գունավորմամբ.

Գուպի
ակվարիումային գուպիների էգը և արուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Poecilia reticulata
Peters, 1859
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արուների չափերը 1,5-4 սմ են, սլացիկ են, ցեղական տեսակները հաճախ երկար լողակներ են ունենում, հաճախ վառ գունավորում են ունենում։ Արուներն ունեն հատուկ օրգան՝ գոնոպոդիում՝ անալ լողակ։
Էգերի չափերը 2,8-7 սմ են, մեծացված որովայնով, որի անալ հատվածում երևում են ձկնկիթները, լողակները միշտ ավելի փոքր են, քան արուների մոտ, բնական տարածքներում էգերը հիմնականում մոխրագույն գունավորում ունեն, ընդգծված շեղանկյունաձև թեփուկածածկույթի ցանցով, որից էլ առաջացել է անվանումը. reticulum-ը լատիներենից նշանակում է ցանց։

Ամենատարածված ու ոչ քմահաճ ակվարիումային ձկներից է։ Տնային ակվարիումում բնակվում է բոլոր շերտերում։ Տնային պայմաններում ավելի երկար է ապրում ու ավելի մեծ չափերի է հասնում, քան բնության մեջ։ Ակվարիումներում հաճախ պահում են մի քանի տեսակի գուպի ձկներ։

Բնակության արեալներ խմբագրել

 
Գուպիի վայրի տեսակ

Վենեսուելայի, Գվիանայի քաղրահամ կամ աղի ջրամբարներ, Ամազոնից հյուսիս, Բրազիլիայի հյուսիսային մասում Բարբադոս և Տրինիդադ կղզիներում։

Կլիմայավարժեցված են բոլոր մայրցամաքներում (մալարիայի մոծակների թրթուրների դեմ պայքարելու համար բնակվում են հիմնականում քաղցրահամ ջրերում)։

Ակվարիումիստների կողմից արձակված գուպիների մի պոպուլյացիա արդեն գրեթե մշտական բնակություն է հաստատել Մոսկվայում՝ գետերի քաղցրահամ ջրերում։ Վոլգայի քաղաքների շրջանում (Տվեր, Յարոսլավլ, Ռիբինսկ, Նիժնի Նովգորոդ) կան վայրիացված գուպիների խմբեր[2]։

Պատմություն խմբագրել

Պատկեր:1439 fish 40.png
Գուպի ձկան պատկերով նամականիշ

Գուպի տեսակի ձկներն իրենց անվանումը ստացել են անգլիացի հոգևորական ու գիտնական Ռոբերտ Ջոն Լեչմեր Գուպիի անունից, ով 1886 թվականին Թագավորական հասարակության առաջ ներկայացրել է իր հաշվետվությունն այն մասին, որ կան ձկներ, ովքեր բազմանում են ոչ թե ձկնկիթներով այլ ծնում են ամբողջական կենդանի ձագեր։ Դրանից հետո նա ծիծաղով ընդունվեց[3]։

Գուպին առաջին ձուկն է, որ եղել է տիեզերքում։

Սկզբնական շրջանում, հատկապես գիտական հետազոտություններ իրականացնելու ժամանակ երկու-երեք գուպի տեղավորելու համար օգտագործում էին ոչ միայն ակվարիումներ, այլ նաև ակումուլյատորային տարաներ՝ 25-36 լիտր տարողությամբ։ Այդ ակումուլյատորային տարաների կիրառումից շուտով ստիպված եղան հրաժարվել, քանի որ այդպիսի տարաներում ձկները երկար ապրել չէին կարողանում։

Ակվարիումում պահելու պայմաններ խմբագրել

Գուպիները սիրում են թարմ, մաքուր, պարբերաբար փոփոխվող ջուր և ոչ մեծ հոսք։ Հին, ոչ հաճախ թարմացվող ակվարիումային ջրում բնակվելիս գուպիների լողակները վնասվում են, հատկապես վուալյանները։

Հատկապես օպտիմալ է գուպիներ պահելը սկսել նույն ռասայի հինգ զույգ ձկներից (5 էգ և 5 արու) 50-60 լիտր տարողությամբ ակվարիումում։

Հիմնական տվյալներ խմբագրել

 

Բավականին հանդուրժող են և կարող են ապրել ձկների այլ տեսակների հետ։ Հարկավոր է պարզապես հիշել, որ միայնակ գուպին երկար չի ապրի։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է գուպիներին պահել զույգերով կամ անգամ ավելի մեծ խմբերով։ Ջրի մշտական օպտիմալ ջերմաստիճանը +24-26 ,°C միջակայքն է (ընդունելի նաև +23-28 ,°C միջակայքը)։ Ապրում են նաև +14°-ից +33 ,°C միջակայքում։

Ցածր ջերմաստիճաններում գուպիներն ավելի մեծ չափերի են հասնում, ապրում են 3-3,5 տարի, բայց այդ դեպքում կարող են անգամ հիվանդանալ։ Էգերի հղիության տևողությունը երկարում է, ձագերը ծնվում են ավելի խոշոր չափերով։ +18 °C-ից ցածր ջերմաստիճաններում ձկնկիթի աճը կարող է կանգնել։

Ակվարիումներում, որտեղ գուպիներ են ապրում խորհուրդ չի տրվում աճեցնել խոշոր կամ կոշտ տերևներով բույսեր։ Ավելի լավ է աճեցնել ավելի մանր տերևներով բույսեր, որոնք սուր ծայրեր չունեն, որոնք կարող են վնասել ձկների պոչերն ու լողակները։ Նույն պատճառներով խորհուրդ չի տրվում ակվարիումում օտար մարմինների առկայությունը, օրինակ քարերի։

Բարձր ջերմաստիճաններում ապրում են մեկ տարի կամ ավելի քիչ, մեծանում են ավելի փոքր չափերով։ Էգերի հղիության տևողությունն ավելի կարճ է դառնում, փոքրիկները չափերով ավելի մանր են ծնվում։ Վերին ջերմաստիճանային դիապազոնում՝ +30-33 °C ջերմաստիճանում, ապրելու դեպքում հնարավոր է «ինքնաստերիլիզացում» ակտիվության ու սպերմատոզոիդների պտղատվության կորստի պատճառով։
  • կոշտություն. dH 10-25°, թթվայնություն. pH 7: Գուպիները հեշտությամբ հարմարվում են ջրի կոշտությանն ու նորմալ են տանում աղիությունը (ծովի ջրում հեշտությամբ կարելի է բնակեցնել հասուն գուպիներ)։
  • Հատակի օպտիմալ մակերեսը, այն դեպքում, երբ ակվարիումի հատակի մակերեսն ու ջրի ազատ մակերևույթի մակերեսը հավասար են, մեկ գուպիի համար 25×25 սմ է, ջրի մոտավորապես 15 սմ մակարդակի դեպքում։ Ընդ որում յուրաքանչյուր առանձնյակի ավելացման դեպքում գումարում են 15 սմ²։
  • Ամենակեր են, սնվում են ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման մանր չափի սննդով։ Առաջին հերթին դա պլանկտոնն է՝ ամենապարզերը, ֆիլոդին, ասպլանխ, խեցգետնակերպեր՝ ցիկլոպ, դաֆնիա, մոինա, մոծակների թրթուրներ, օղակավոր որդեր, ցածրակարգ բույսեր՝ քլորելա, սպիրուլինա, ինչպես նաև որոշ ջրիմուռներ։ Լավ ընդունում են նաև արհեստական չոր կերերը։
  • Օրական կերի մոտավոր քանակը որոշվում է հետևյալ հաշվարկով.

մեկ հասուն արուին տալիս են 1-2 հատ անձրլորդ (мотыль) (մոտավորապես 8 մմ երկարությամբ),

մեկ էգին տալիս են 3-5 հատ մանր անձրլորդ (мотыль) (կախված ձկան չափից ու տարիքից)։

  • Հասուն ձկների համար անհրաժեշտ է կազմակերպել շաբաթական մեկ-երկու բեռնաթափման օր (երբ ձկներին չեն կերակրում)։

Նախընտրելի է կերակրել հաճախակի, փոքր չափաբաժիններով, 45-60 րոպեն մեկ հավաքելով ուտելիքի մնացորդները։

  • Կերակրելը պետք է սկսել ոչ շուտ, քան ակվարիումում լույսը միացնելուց 30 րոպե հետո, և դադարեցնել սնումը ոչ ուշ, քան ակվարիումում լույսը անջատելուց 60 րոպե շուտ։

Գուպիի ակվարիում խմբագրել

Գուպին նախընտրում է թարմ, պարբերաբար նորացվող ջրով ակվարիումներ, լողալու համար բավականին տարածքով, ոչ մեծ հոսք, խիտ լողացող արմատներ, մանր տերևներով բույսեր, բազմատեսակ կենդանի կերեր։ Գուպիների համար հատկապես նպաստավոր է ապրել ցերատոպտերիս (Պտերանմաններ) բույսի հետ, ընդ որում ցանկալի է այդ բույսի առկայությունը ակվարիումում լողացող վիճակում։

Գուպիները խստապահանջ չեն, բայց առավելագույն զարգացման կարող են հասնել միայն բարենպաստ պայմաններում։ Ամենալավ ցեղատեսակների ծնողական առանձյակների սերունդը վատ պայմաններում չի ունենում ո՛չ համապատասխան վառ գունավորումը, ո՛չ լողակների բնորոշ ձևը։ Գուպիները կարող են ապրել անգամ մեկ բաժակ ջրում, բայց դա ավելի շուտ գոյատևել է, քան ապրել։

Սովորաբար գուպիի համար նախատեսված ակվարիումի ծավալը տատանվում է 20-50 լ միջակայքում, վերևից 5-7 սմ հատված թողնելով առանց ջրի։ Եթե ակվարիումը փակվում է կափարիչով, ապա հարկ է հիշել, որ ձկներին համապատասխան տարածք է պետք փոքրիկ թռիչքների համար։ Այնուամենայնիվ շատերը գուպիներին պահում են շատ փոքր՝ 10 լ ծավալով ակվարիումներում։ Առանց լուսավորման, գուպիները, ինչպես շատ այլ կենդանի օրգանիզմներ, քիչ են աճում ու չեն ունենում այն գունավորումը, որը կունենային լուսավորության պայմաններում։ Պետք է ակվարիումը տեղադրել այնպես, որ առավոտյան կամ երեկոյան նրա վրա ընկներ արևի ուղիղ ճառագայթները։ Այդ դեպքում ակվարիումային բույսերը, որոնք այդքան նպաստավոր են գուպիների կյանքի համար ավելի լավ են աճում։ Գուպիներով ակվարիումը հաճախ լցված է լինում գրունտով (խոշորահատիկ ավազով կամ մանր փոշով), որի վրա բույսերն են աճեցված։ Այս ձկները չեն բախվում ու չեն վնասում բույսերը։ Համերաշխ են։ Տեղանքը պետք է այնպես լինի, որ գուպիները բավականաչափ տարածություն ունենան ազատ լողի համար։

Կարելի է ակվարիումում պահել միայն արու գուպիներ այն դեպքում, երբ սերնդի կարիք չկա։

Գուպիի բազմացումը խմբագրել

Էգի հղիությունը կախված ջրի ջերմաստիճանից կարող է տևել 21-40 օր։ Հղիության շրջանի ավարտից հետո, կախված էգի տարիքից ու չափերից կարող են ծնվել 10-200 փոքր ձկներ։ Մեկ անգամ բեղմնավորումը բավական է մի քանի անգամ պտղատվության համար։ Էգը 1-1,5 ամիսը մեկ ծնում է նոր ձկներ։ Եղել են դեպքեր, երբ էգը անգամ բեղմնավորումից 12-14 ամիս հետո շարունակել է ծննդաբերությունը։ Այդ իսկ պատճառով սելեկցիայում օգտագործվում են վիրջինյան (կույս) էգեր։

Առաջին շաբաթվա ընթացքում նորածիններին պահում են այնտեղ, որտեղ նրանք ծնվել են, իսկ հետո տեղափոխում են ավելի մեծ ու հարմար տարաներ։ ամսական տարիքում փոքրիկը սկսում է «ձևավորվել, որոշակիանալ», այսինքն, նկատելի է դառնում արու կամ էգ լինելը։ Էգերի մոտ նկատելի է դառնում այսպես կոչված սեռական բիծը՝ մգացումը անալ հատվածում (վառ ֆոնային գունավորմամբ ցեղատեսակների մոտ սեռական բիծը դժվարությամբ է տարբերվում)։ 2-3 ամսական վիճակում արուների մոտ սկսվում է անալ լողակի փոփոխությունը, որը դառնում է գոնոպոդիում։ Կախված գուպիի ռասայից, բնակության պայմաններից ու ակվարիումիստի վարպետությունից փոքրիկների սեռը կարելի է տարբերել 14-30 օրականում։

Որպեսի խուսափենք գուպիների անվերահսկելի բազմացումից անհրաժեշտ է ձագերին բաժանել ըստ սեռեր և պահել տարբեր ակվարիումներում։ Ձմեռային շրջանում գուպիների ակվարիումում ցանկալի է ապահովել +18,0 °C, որը թույլ կտա էգերին հանգստանալ ծննդաբերություններից։

Սելեկցիա խմբագրել

  1. Ծնողական առանձնյակների համար պայմանների օպտիմումը։
  2. Նորածինների կենսապայմանների օպտիմումը, հաշվի առնելով զարգացման ու աճի առանձնահատկությունները։
  3. Լիարժեք ու ռեժիմով սնունդ։
  4. Մանրամասն ու մտածված ընտրություն։
  5. Ժամանակին ըստ սեռերի բաժանելը։
  6. Առանձնացված աճ։
  7. Ստուգումը «ըստ սերնդի».
  8. Բոլոր խաչաձևումների ու դրանց արդյունքների, պայմանների խիստ հաշվարկ։

Շատ կարևոր է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.

Ժամանակակից սելեկցիոներները հակված են նոր ձևերի ստացմանը։ Սակայն խնդիր է առաջանում. արդյոք միշտ են արդարացված հիբրիդավորումն ու սելեկցիան։ Փորձը ցույց է տալիս, որ նման հարցերը պետք է քննարկել նաև բարոյական տեսանկյունից։ Բնության պահպանությունը պետք է հենվի այն գիտակցության վրա, որ կենսաբանական ձևերը բացարձակ արժեք ունեն, ինչպես, օրինակ, մաթեմատիկական աքսիոմները, առանց որոնց մաթեմատիկայի հետագա զարգացումը անհնար կլիներ անգամ պատկերացնել։ Կենսաբանական ձևերը կարիք չունեն ապացուցելու իրենց օգտակար կամ ոչ օգտակար լինելը, քանի որ նրանք առաջացել են հենց բնության կողմից, բազմադարյա էվոլյուցիայի արդյունքում, իսկ բնությունը, ինչպես հայտնի է, ավելորդություն տանել չի կարողանում։ Դրանք բնական են ինչպես իր՝ բնության համար, այնպես էլ մարդու։ Սելեկցիայի ու հիբրիդավորման ուղին, պետք է հաշվի առնի նաև սկզբնական տեսակների պաշտպանությունը, որոնք ստեղծագործելու հիմքն են։ Սկզբնական ձևի կորուստը չեն կարող փոխհատուցել արհեստական ճանապարհով ստեղծվածները[4]։

Գուպիի սելեկցիայի մեթոդներ խմբագրել

Birth of guppy fry

Գուպիի սելեկցիայի համար ամենից հաճախ օգտագործում են ցեղատեսակի եռագիծ ձևը։ Դա նշանակում է, որ երեք 20 լիտր ծավալով տարաներում գտնվում են երեք զույգ արտադրող։ Նրանց սերնդի համար օգտագործում են թվով վեց 100 լիտրանոց տարա, որոնցում էգերն ու արուները առանձին են բնակեցվում։ Փոքրիկների աճի համար օգտագործում են առանձին ակվարիումներ, որոնցում ձկների քանակը որոշվում է կախված տվյալ դեպքից։ Այն բանից հետո, երբ ծնողներն ավարտում են ռեպրոդուկտիվ կյանքը նրանց փոխարինում են այդ սերնդի լավագույններով։ Այնուհետև, առաջին ծնողական զույգի արուին զույգում են երրորդ սերնդի էգի հետ, երկրորդ ծնողական զույգի էգին՝ առաջին զույգի արուի հետ, երրորդ զույգի էգին՝ երկրորդ սերնդի արուի հետ։ Այս զույգումը կատարվում է ամեն սերնդափոխության ժամանակ, ինբրիդինգի էֆեկտի նվազեցման նպատակով, որի դեպքում նոր սերնդի որակն ընկնում է՝ ի հայտ են գալիս հիվանդություններով, անհարմար չափերով ու գուներով նոր առաձնյակներ ու ոչ միայն։ Այդ խնդիրը լուծվում է լավագույն տարբերակով՝ ոչ ցեղակից ձկների փոխանակումը այլ գուպիի սելեկցիոներների հետ։

Սխալներ, որոնք անում են գուպիի սկսնակ սիրահարները խմբագրել

 
Գուպին ակվարիումային պայմաններում

Հիմնական սխալը, որը թույլ են տալիս գուպիի սկսնակ սիրահարները, միևնույն ակվարիումում միաժամանակ մի քանի ցեղատեսակներ պահելն է («կոմպոտ»), ինչի պատճառով ստացվում է թերարժեք սերունդ։

Սխալների ևս մի խումբ, որ հաճախ է հանդիպում. ձկներին պահելը խիստ խոնավ ու մութ բնակության պայմաններում, կենսագործունեության համար աննպաստ չափերի տարաների կիրառում, ջրի կենսաբանական ու քիմիական բնութագրիչների կտրուկ փոփոխություններ։

Հատկանշական է, որ գույնի գեները հիմնականում կապված են ձկների չափերի ու ձևի հետ։ Այսինքն, այլ կերպ ասած, եթե խաչաձևենք երկարալողակ կապույտ գույնի գուպին նույնպիսի երկար լողակներ ունեցող, բայց այլ գույնի, օրինակ՝ կարմիր, գուպիի հետ, ապա պարտադիր չէ, որ ստացվեն նմանատիպ լողակներով ձկներ։ Հավանականությունը մեծ է, որ արդյունքը լավ չի լինի։

Սելեկցիոներներ խմբագրել

Գուպիի սելեկցիայով զբաղվում են հատուկ մասնագետներ՝ «ակվարիումիստ-գուպիասերներ» մեծ փորձով ու արհեստավարժությամբ։ Գուպիի սելեկցիայով զբաղվելու համար, չհաշված այս ձկան մասին կենսաբանական հիմնական տվյալներն անհրաժեշտ է իմանալ նաև գենետիկական տվյալներ և ունենալ ճիշտ ակվարիումային պայմաններ։

Գուպիի սելեկցիան հաճախ ներկայացվում է տարբեր մրցույթների ձևով։ Օրինակ, տարբեր երկրների սելեկցիոներներ մրցույթներ են կազմակերպում, որոնց ժամանակ ներկայացնում են իրենց ստացած ձկները։

Գուպիի ցեղերն ու ցեղատեսակները խմբագրել

 

Ցեղ (Հոմանիշ)։ Ցեղատեսակ - Ծանոթագրություն

  • Հովհարապոչ՝ Ալ, Կապույտ։
  • Վուալ՝ Զմրուխտե, Գորշապոչ, Գորշապոչ գորգային տեսակի։
  • Վուալաշարֆային՝ Մեջքային լողակի շարֆի տեսքով, պոչայինը՝ վուալի։
  • Կկանաչ հարթ՝ Մոսկովյան կապտականաչավուն։
  • Գորգային՝ Թավշյա, Մեխակ, Իսպանական։
  • Կարմրապոչ կիսասև (Բեռլինյան)՝ Դիմացկուն ցեղատեսակ։
  • Կլորապոչ
  • Ժապավենային՝ Պոչային լողակւ փոքր-ինչ երկարացած է և ներքևի մասում նման է ժապավենի։ Լավագույն նմուշների մոտ այն երկար է մարմնից։ Հազվադեպ ժապավեն կա նաև պոչի վերին մասում։ Պոչի մեջտեղի հատվածը միշտ անգույն է։
  • Ժապավենաշարֆային՝ Մեջքային լողակը նման է շարֆի, պոչայինը՝ ժապավենի
  • Կիսասև կամ լեոպարդային (լուսանային)
  • Ցանցավոր՝
  • Ցանցավոր ոսկեգույն՝
  • Վինների գուպի
  • Ոսկեգույն
  • Շարֆային՝ Москавская шарфовая, Получёрная шарфовая, Сетчатая шарфовая, Цветная шарфовая - Спинной плавник удлинён и расширен, свисает в сторону.

Որոշ ռասաներ խմբագրել

 
Արևմտյան Եվրոպայում ու Ռուսաստանում ընդունված գուպիների տեսակների լողակների ձևերի ստանդարտներ. A՝ սուրանկյուն, B՝ եռանգել, C՝ կիսաշրջազգեստային, D՝ դրոշային, E՝ պատառաքաղային, F՝ վերին թուր, G՝ ստորին թուր, H՝ քնարապոչ, I՝ բահապոչ, J՝ նիզակապոչ, K՝ կլորապոչ, L՝ ասեղապոչ

[Ուշադրություն դարձրեք այն բանին, որ կենսաբանական օրգանիզմների անվանումների գրության կանոնների համաձայն օրիգինալ լեզվի անունները գրվում էն միակի չակերտների մեջ, այլ լեզուներով չեն թարգմանվում և բոլոր լեզուներում նույն կերպ են արտասանվում]

Կոմերցիոն անվանումներ

  • ‘Albino‘
  • ‘Albino Pastell’
  • ‘Arctic Blue’
  • ‘Black’
  • ‘Blonde’
  • ‘Blonde Red Tail’
  • ‘Blue’
  • ‘Blue Diamond’
  • ‘Blue Grass’
  • ‘Blue Jeans‘
  • ‘Blue-Lightning’
  • ‘Blue Metal’
  • ‘Blue Mosaic’
  • ‘Blue Neon’
  • ‘Blue Red-Scissortail
  • ‘Blue Snakeskin’
  • ‘Bottom Sword’
  • ‘Bumble-Bee’
  • ‘Calico Lyretail’
  • ‘Canadian-White’
  • ‘Cobra Blonde’
  • ‘Cobra Blue’
  • ‘Cobra Golden’
  • ‘Cobra Green’
  • ‘Cobra Red’
  • ‘Cobra Yellow’
  • ‘Diamond Blue’
  • ‘Double-Sword’
  • ‘Dragon Head Tuxedo’
  • ‘Dragon Head Tuxedo Red’
  • ‘Electric-Blue’
  • ‘Flame’
  • ‘Flamingo’
  • ‘Flamingo-Gold Body‘
  • ‘Flamingo-Tuxedo’
  • ‘Full Black’
  • ‘German Yellow Tail’
  • ‘Gold Laser’
  • ‘Golden’
  • ‘Golden Blonde’
  • ‘Golden Pheonix’
  • ‘Golden Snakeskin’
  • ‘Gold-Green Lyretail’
  • ‘Green Diamond’
  • ‘Green Glass Cobra’
  • ‘Green Neon Lyretail’
  • ‘Green Pheonix’
  • ‘Green Red Tail’
  • ‘Green Snakeskin’
  • ‘Green Tail’
  • ‘Half Black’
  • ‘Half Black Blonde’
  • ‘Half Blue Neon‘
  • ‘Half Green’
  • ‘Half Tuxedo-Blue Red Tail’
  • ‘Japan Blue’
  • ‘Japan Blue Lyretail’
  • ‘Japanese Pingu’
  • ‘King Cobra Blue’
  • ‘King Cobra Green’
  • ‘King Cobra Green Blue Crescent’
  • ‘King Cobra Red’
  • ‘King Cobra Sunrise’
  • ‘Leopard’
  • ‘Lyretail Bunt’
  • ‘Lyretail Gold’
  • ‘Magenta-Purple’
  • ‘Metal Blue’
  • ‘Metal Green’
  • ‘Mosaic’
  • ‘Moscow Blue’
  • ‘Moscow Green’
  • ‘Moscow Red Albino’
  • ‘Moskau Bunt’
  • ‘Multicolor Blonde’
  • ‘Multicolor Neon’
  • ‘Multicolor Tail’
  • ‘Multicolor’
  • ‘Neon Black’
  • ‘Neon Blue’
  • ‘Neon Cobra’
  • ‘Neon Flame’
  • ‘Neon Gold’
  • ‘Neon Green’
  • ‘Neon Green Lyretail’
  • ‘Neon Lyretail’ Assorted
  • ‘Neon Red Blonde’
  • ‘Neon Red Tuxedo’
  • ‘Neon Rose (Neon Rosy)’
  • ‘Panda‘
  • ‘Paradise Neon Gold’
  • ‘Paradise’
  • ‘Pastell Neon Blue’
  • ‘Platin Snakeskin Cobra’
  • ‘Purple Diamond’
  • ‘Rainbow’
  • ‘Rainbow Lyretail’
  • ‘Red’
  • ‘Red Blonde‘
  • ‘Red Eye’
  • ‘Red Eye Diamond’ Assorted
  • ‘Red Leopard’
  • ‘Red Mosaic’
  • ‘Red Neon’
  • ‘Red Neon Lyretail’
  • ‘Red Pink Top’
  • ‘Red Snakeskin’
  • ‘Red Spotted Variegated’
  • ‘Red Tuxedo Neon‘
  • ‘Red-Barbie’
  • ‘Silver Red Tail’
  • ‘Silver-Blue Red Tail’ (’Silver Blue Redtail’)
  • ‘Snakeskin Blue’
  • ‘Snakeskin Half Moon‘
  • ‘Snakeskin Roundtail Filigran’
  • ‘Snow’
  • ‘Snow Flower’
  • ‘Sunset’
  • ‘Tiger-Roundtail’
  • ‘Tuxedo’
  • ‘Tuxedo Blonde Red’
  • ‘Tuxedo Flame Red’
  • ‘Tuxedo Gold’
  • ‘Tuxedo Golden’
  • ‘Tuxedo Green’
  • ‘Tuxedo Silver’
  • ‘Tuxedo White Skirt’
  • ‘Variegated’
  • ‘Variegated Blue Spot’
  • ‘Yellow’
  • ‘Yellow Leopard’

«Ակվարիումային բուծման» վայրի ռասաներ

  • ‘Brazil’
  • ‘Caracas’
  • ‘Jamaica’
  • ‘Venezuela’

«Բնական որսի» վայրի ռասաներ

  • ‘Belem’ mixed
  • ’Brazil’ mixed
  • ’Columbia’ mixed
  • ‘Guyana’ mixed

Մշակույթում խմբագրել

  • «Գուպին ու պղպջակները» մուլտֆիլմում գլխավոր հերոսները գուպիներ են, որոնք որոշակի նմանություններ ունեն ջրահարսերի հետ։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Василенко Н., Апрятин С. Экстерьерные кодировки пород - новый взгляд на гуппи // журнал «Аквариум», № 6, 2008.
  • Василенко Н. А. Изменения и дополнения в ЭКП. Кодировочные обозначения фоновых окрасов Poecilia reticulata // журнал «Гуппи», Том I, № 1, 2010.
  • Васильев Н. А. Вуалевые гуппи // журнал «Рыбоводство и рыболовство», № 5, 1958.
  • Васильев Н. А. Гуппи и инбридинг // журнал «Рыбоводство и рыболовство», № 2, 1970.
  • Васильев Н. А. Кружок любителей гуппи // журнал «Рыбоводство и рыболовство», № 5, 1962. - С. 59-60.
  • Гуппи // журнал «Рыбоводство и рыболовство», № 3, 1972.
  • Гуппи // Кочетов С. Пёстрый мир аквариума. Вып. 8. Живородящие: Компл. из 22 цв. открыток. - М.: Планета, 1989. - Открытки № 7-11.
  • Евпланова О. Маленькая рыбка по имени гуппи // журнал «Химия и жизнь», № 12, 1990. - С. 53-56.
  • Золотницкiй Н. Ѳ. Новыя акваріумныя рыбы и растенiя. Новости по уходу и содержанію акваріума, болѣзни рыбъ и ихъ лѣченіе. 2-ой т. „АКВАРІУМА ЛЮБИТЕЛЯ“. Съ 124 рисунками и 1 табл., Москва. Изданіе А. А. Карцева. 1910. T-во „Печатня С. П. Яковлева“. Москва, Петровка, Салтыковскій пер., д. Т-ва, №9. (см.: С. 151-153.)
  • Игнатов К. «Гуппи также хотят жить!» // журнал «Рыбоводство и рыболовство», № 3, 1975.
  • Кауфман Г. Генри Кауфман делится опытом // журнал «Рыбоводство и рыболовство», №3, 1972.
  • Ковалевский В. Опыт выведения улучшенных пород гуппи в Америке // журнал «Рыбоводство и рыболовство», № 1, 1959.
  • Комнатный аквариум / Под ред. проф. М. А. Пешкова. МОИП, серия Среди природы, вып. 48. 2-е изд. - Минск: Изд-во Московского университета, 1959. - 217 с.
  • Никитин В. Любителям гуппи // журнал «Рыбоводство и рыболовство», № 11, 1983. - С. 26-27.
  • Митрохин Ю. А. Гуппи // журнал «Рыболов», № 2, 1988.
  • Митрохин Ю. А. Если рыбы не размножаются… // журнал «Аквариумист», № 1, 1991.
  • Митрохин Ю. А. Пол и формирование его признаков у гуппи // журнал «Рыбоводство и рыболовство», № 3, 1967.
  • Митрохин Ю. А. Простая ли рыбка гуппи // журнал «Рыбоводство и рыболовство», № 1, 1996. - С. 49-50.
  • Митрохин Ю. А. Простая ли рыбка гуппи // журнал «Рыбоводство и рыболовство», № 2, 1996. - С. 35-37.
  • Митрохин Ю. А. Простая ли рыбка гуппи // журнал «Рыбоводство и рыболовство», № 3-4, 1996. - С. 47-50.
  • Митрохин Ю. А. Советы начинающим селекционерам // журнал «Рыбоводство и рыболовство», № 3, 1995.
  • Михайлов В. А. Всё о Гуппи и других живородящих. Популярные рыбы. Издание второе, переработанное и дополненное. - М.: Светоч Л, 1999. - 96 с., ил. мягкий переплёт, обычный формат. ISBN 5-93022-020-4
  • Молчанов А. В. Живородящие рыбки: Серия «Аквариум любителя», вып. III / Под общ. ред. д. биол. наук Н. Н. Плавильщикова. - М.: Московский зоопарк, 1948. - 24 с.
  • Петровицкий И. Аквариумные тропические рыбы / Пер. с чешского. - Прага: АРТИЯ, 1984. - 224 с.
  • Полканов Ф. М., Васильев H. А. Московские вуалевые гуппи // журнал «Рыбоводство и рыболовство», № 6, 1971.
  • Полканов Ф. М. Глава V. Мы создаём новое // Полканов Ф. М. Подводный мир в комнате. - М.: Детская литература, 1970. - 280 с.
  • Полканов Ф. М. К какой породе относятся ваши гуппи? // журнал «Рыбоводство и рыболовство», № 4, 1962. - С. 59-61.
  • Рига Ю. Жилищные аспекты поддержания маточного поголовья гуппи. 2001. Электронный ресурс.
  • Романов А. В поисках нового // журнал «Аквариумист», № 3, 1992.
  • Романовский С. Гуппи - цветы аквариума (возрождаем традиции российских гуппи) // журнал «Aquarium Magazine», № 7, 2005.
  • Сидоров С. А. Живородящие рыбки. [Живородящие рыбки для пресноводных аквариумов: Пособие для специалистов-любителей] - М.: Мосрекламсправиздат, 1930. - 56 с.
  • Третьяков В. Красавицы гуппи // журнал «Наука и жизнь», № 9, 2001.

Որոշ գիտական հրապարակումներ խմբագրել

  • Бляхер Л. Я. Y-хромосома и определение пола // М.: ТЛЭБ. - Том II. - 1926. - С. 299.
  • Бляхер Л. Я. Зависимость самцовых признаков от половой железы у Lebistes reticulatus. I. Сообщение. Исчезновение окраски у самцов в связи с атрофией гонад // М.: ТЛЭБ. - Том I. - 1926. - С. 81.
  • Бляхер Л. Я. Зависимость самцовых признаков от половой железы у Lebistes reticulatus. II. Сообщение. Случай гермафродитизма у Lebistes // М.: ТЛЭБ. - Том I. - 1926. - С. 90.
  • Бляхер Л. Я. Материалы по генетике Lebistes reticulatus Peters [I] // М.: ТЛЭБ. - Том III. - 1927. - С. 139.
  • Бляхер Л. Я. Материалы по генетике Lebistes reticulatus [II] // М.: ТЛЭБ. - Том IV. - 1928. - С. 245.
  • Бляхер Л. Я. Обзор новейшей литературы по признакам пола у рыб // М.: ТЛЭБ. - Том I. - 1926. - С. 219.
  • Бляхер Л. Я. Случай гермафродитизма у Lebistes // М.: ТЛЭБ. - Том I. - 1926. - С. 90.
  • Кирпичников В. С. Аутосомальные гены у Lebistes reticulatus и проблема возникновения генетического опредления пола // М.: Биол. Жур. - Том IV, вып. 2. - 1935. - С. 343.
  • Натали В. Ф. и А. И. К вопросу о локализации генов в X- и Y-хромосомах у Lebistes reticulatus // М.: Ж. эксп. биол. - Том VII, вып. 1. - 1931. - С. 41.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գիրք։ Կենդանիների անվանումների հնգալեզու բառարան։ Ձկներ
  2. «база данных «Позвоночные животные России»: гуппи». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. Գուպիի պատմությունը(չաշխատող հղում)
  4. Михайлов В. А. Всё о гуппи и других живородящих. - М.: Юнвес, 2001.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  Ընթերցե՛ք «գուպի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուպի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուպի» հոդվածին։