Գունդեգա Ռեպշե

լատվիացի արձակագիր, դրամատուրգ, արվեստաբան

Գունդեգա Ռեպշե (լատիշ․՝ Gundega Repše, հունվարի 13, 1960(1960-01-13)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի արձակագիր, դրամատուրգ, արվեստաբան։

Գունդեգա Ռեպշե
Gundega Repše
Ծնվել էհունվարի 13, 1960(1960-01-13)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, արվեստագետ և լրագրող
Քաղաքացիություն Լատվիա
ԿրթությունQ50301738?, Teika Secondary School? և Լատվիայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
 Gundega Repše Վիքիպահեստում

Ծնվել է Ռիգայում 1960 թվականին։ Գրականություն է մուտք գործել 19 տարեկանում «Ուղտը Հին Ռիգայում» պատմվածքով, որին հետևել են պատմվածքների 5 ժողովածու և 7 վեպ։ Ընդհանուր առմամբ երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ է։ Ռեպշեի հետաքրքրությունը մշակույթի և արվեստի գործընթացների հանդեպ ի հայտ է գալիս հատկապես լատվիական պարբերականներում հրատարակվող նրա անհամար հոդվածներում, կենսագրական Էսսեներում և ընդհանրապես արձակում։ Նրա ստեղծագործությունները («Խարան», «Ալվալի ճիչը» «Ծովի դևերը» և այլն) բազմիցս բեմադրվել են Լատվիայի տարբեր թատրոններում։ Հեղինակն արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում են Ռայնիսի և Ասպազիայի հիմնադրամի (1993), Տարվա գրական (2000) մրցանակները։ Թարգմանվել է ռուսերեն, շվեդերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն։

Ապրում է Ռիգայում[2]։

Գունդեգա Ռեպշեն հայերեն խմբագրել

  • Լոտոսն ու Փուշը։ Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 75-83։ Լատվիերենից թարգմ.՝ Նաիրա Խաչատրյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 74։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունդեգա Ռեպշե» հոդվածին։