Գույնի ընկալման հոգեբանություն

Գույների ընկալման հոգեբանություն, մարդու կողմից գույները ճանաչելու, ընկալելու և անվանելու ընդունակություն։

Ընդհանուր տեղեկատվություն խմբագրել

Գույնի զգացումը կախված է ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալ-մշակութային համակարգերից։ Սկզբնապես, գույնի ընկալման մասին հետազոտությունները անցկացվում էին գույների տեսության շրջանակներում. ավելի ուշ խնդրին միացան նաև ազգագրագետները, սոցիոլոգները և հոգեբանները։

Գույների տեսություն խմբագրել

Գույների տեսությունը գիտություն է գույների ընկալման և տարբերակման հետազոտությունների մասին` ֆիզիկայից, ֆիզիոլոգիայից և հոգեբանությունից համակարգված տվյալների հիման վրա։ Գույների տեսությունն ներառում է.

  • գույների ֆիզիկական տեսությունը,
  • գունային ընկալման տեսությունը,
  • գույների արտահայտության տեսությունը,
  • գույների անհատական ընկալումը, ինչը հայտնի է նաև որպես քվալիա։

«Գույների անունների» քանակությունը խմբագրել

Տարբեր մշակույթի կրողները տարբեր կերպ են ընկալում օբյեկտների գույները։ Կախված ժողովրդի առօրյա կյանքում օգտագործվող գույներից և երանգներից` որոշ գույներ կարող են ունենալ մեծ կամ փոքր ազդեցություն լեզվի վրա։

Օրինակ, «հասարակ» գյուղատնտեսական ազգերի լեզուներում կան կանաչ գույնի երանգների բազմաթիվ անվանումներ, ինչը կապված է աճեցվող բույսերի վիճակը վերահսկելու և գնահատելու կենսական կարևոր անհրաժեշտութան հետ։

Ավելի «հին» գույներ, որ մարդկային մշակույթի մեջ առաջինն են հայտնվել, սովորաբար սպիտակը, սևը և կարմիրը։

«Հիմնական» գույների քանակը տարբեր մշակույթներում տարբեր է։ Հին Արևելքը առաջարկել է 5 գույներից, իսկ Եվրոպան` 3 գույներից բաղկացած համակարգ։ Իսկ դեռ Նյուտոնի ժամանակներից հաճախ խոսվում է 7 գույների համակարգի մասին։

Գույները կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր տրամադրության, ինչպես նաև որոշումների կայացման վրա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գույների ընկալման հոգեբանություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել