Գուլփաչա Ուլֆաթ (փուշթու՝ ګل پاچا الفت, 1909[1], Քարղայի, Emirate of Afghanistan - դեկտեմբերի 19, 1977(1977-12-19)[2] կամ 1977[1], Քարղայի, Republic of Afghanistan), աֆղան գրող, հասարակական գործիչ։ Գրել է փուշտու լեզվով։ Հոգևոր կրթություն է ստացել Քաբուլում և Զալալաբադում։

Գուլփաչա Ուլֆաթ
փուշթու՝ ګل پاچا الفت
Ծնվել է1909[1]
ԾննդավայրՔարղայի, Emirate of Afghanistan
Վախճանվել էդեկտեմբերի 19, 1977(1977-12-19)[2] կամ 1977[1]
Վախճանի վայրՔարղայի, Republic of Afghanistan
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն Աֆղանստան

Կենսագրություն խմբագրել

1956-1963 թվականներին եղել է «Պաշտո տոլընա» պատմաբանասիրական ակադեմիայի նախագահը, խմբագրել Աֆղանստանի առաջատար թերթերն ու ամսագրերը։

Հեղինակ է չափածո («Ընտիր բանաստեղծություններ», 1955, «Արտի ձայնը», 1962) և արձակ («Վառվող ջահ», 1941, «Ընտիր արձակ», 1956, ժողներ) գործերի։ Ուլֆաթի ստեղծագործություններում միահյուսված են ավանդական ու ժամանակակից սյուժեներ, մոտիվներ, կերպարներ։

Գրողի նախասիրությունը փիլիսոփայության այլաբանությունն է։ Ուլֆաթի երկերը խորապես մարդասիրական են։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։