Գուլիելմո Կաչչա (իտալ.՝ Guglielmo Caccia, մայիսի 9, 1568(1568-05-09) կամ 1568[1], Մոնտաբոնե, Աստի, Պիեմոնտ, Իտալիա - 1625[2][3][4][…], Մոնկալվո, Աստի, Պիեմոնտ, Իտալիա), հայտնի է որպես Իլ Մոնկալվո, իտալացի նկարիչ[6], ով աշխատել է մաներիզմի ոճով, նկարել է կտավներ աստվածաշնչյան թեմաներով։

Գուլիելմո Կաչչա
Ծնվել էմայիսի 9, 1568(1568-05-09) կամ 1568[1]
ԾննդավայրՄոնտաբոնե, Աստի, Պիեմոնտ, Իտալիա
Վախճանվել է1625[2][3][4][…]
Մահվան վայրՄոնկալվո, Աստի, Պիեմոնտ, Իտալիա
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և արվեստագետ
ԶավակներOrsola Maddalena Caccia?[5]
 Guglielmo Caccia Վիքիպահեստում
Գուլելմո Կաչչա, աջ կողմի նավ, Մոգերի երկրպագությունը (մանրամասն), Միլանի Զեբեդիա նահանգի Սան Ալեսանդրո եկեղեցի
«Ավետում» Սբ. Էնդրյու եկեղեցում (Ալբա, Իտալիա)

Կենսագրություն խմբագրել

Գուլիելմո Կաչչան ծնվել է Աստի նահանգի Մոնտաբոնե համայնքում։ Նկարիչը Մոնկալվո մականունը ստացել է այն պատճառով, որ երիտասարդությունն անց է կացրել իտալական Մոնկալվո համայնքում։

Կաչչան եղել է նկարիչ Լորենցո Սաբատինիի աշակերտը։ Նա սկսել է նկարել Միլանում, ապա աշխատել է Պավիայում։ Աշխատել է նաև իտալական Կազալե, Նովարա, Վերչելի, Ալեսանդրիա, Թուրին և Ջենովա քաղաքներում։

1605-1607 թվականներին դուքս Չարլզ Էմանուել I-ի պատվերով նկարազադել է Թուրինի թագավորական պալատի պատկերասրահը։

Նրա լավագույն աշխատանքներից է Նովարա նահանգի Սան Գաուդենցիո եկեղեցում «Խաչից իջեցումը» կտավը։ Նա նկարազարդել է նաև Նովարայի Սան Պաոլոյի տաճարի գմբեթը, Միլանի Սանտ Անտոնի Աբատե եկեղեցու համար նկարել է Սուրբ Անտոնիոսի և Սուրբ Պողոսի նկարները։ Նկարների մի մասը նկարվել է նկարիչ Գաուդենցիո Ֆերարիի հետ միասին։ Նրա աշակերտներն են եղել նկարիչներ Դանիելե Կրեսպին և Ջորջիո Ալբերինոն, ինչպես նաև նրա դուստր Օրսոլան։ Նրա աշխատանքներից շատերը կարելի է տեսնել Մոնկալվոյի Conventuali-ի եկեղեցում։ Կերիի եկեղեցու համար նա նկարել է «Հրաշք հացի հետ» և «Ղազարոսի հարությունը» նկարները։

Նկարչի դուստրը՝ Օրսոլան (1596-1676), գնացել է իր հոր հետքերով՝ դառնալով տաղանդավոր նկարիչ։ Նրա վրձնին են պատկանում՝ «Հովհաննես Մկրտչի ծնունդը», «Սուրբ Ղուկասը», «Սուրբ ընտանիքը Սուրբ Աննայի հետ» նկարները, որոնք ցուցադրվել են 2014-2015 թվականներին Վաշինգտոնի «Կանանց արվեստի ազգային թանգարանում»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.gallery.ca/collection/artist/gulielmo-called-il-moncalvo-caccia
  2. 2,0 2,1 2,2 Guglielmo Caccia
  3. 3,0 3,1 3,2 AGORHA (ֆր.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Artnet — 1998.
  5. Union List of Artist Names — 2021.
  6. Giovanni Romano, CACCIA, Guglielmo, detto il Moncalvo, in Dizionario biografico degli italiani, vol. 15, Roma, Istituto dell’Enciclopedia Italiana, 1972.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուլիելմո Կաչչա» հոդվածին։