«Գորշ գայլը» (ռուս.՝ «Серый волк»), 1962 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Թամարա Ռոդիոնովան Եվգենի Պերմյակի «Հեքիաթ գորշ գայլի մասին» (ռուս.՝ «Сказка о сером волке») վեպի մոտիվներով։

Գորշ գայլը
ռուս.՝ Серый волк
Երկիր ԽՍՀՄ
ՕպերատորՕլեգ Կուխովարենկո
ԿինոընկերությունԼենֆիլմ
Ռեժիսոր Թամարա Ռոդիոնովայի՝ այժմ մոռացված «Գորշ գայլը» աշխատանքը՝ Եվգենի Պերմյակի ստեղծագործության հիման վրա, խորհրդային կինեմատոգրաֆում երևի առաջին անգամ է բարձրաձայնում քաղաքացիական պատերազմի ընթացքում արտագաղթի թեման[1]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Քաղաքացիական պատերազմից քառասուն տարի անց երկու եղբայրների հանդիպման մասին։ Պյոտր և Տրոֆիմ Բախրուշինները ծնվել են նույն գյուղում։ Պյոտրը քաղաքացիական պատերազմի տարիներին միացել է Կարմիր բանակին, իսկ պատերազմից հետո իր հայրենի գյուղում դարձել է կոլտնտեսության նախագահ։ Տրոֆիմը կռվել է Կոլչակի զորքերում, հայտնվել է ԱՄՆ-ում, այնտեղ դարձել ֆերմեր։ Եվ ահա քառասուն տարի անց Տրոֆիմը վերադառնում է հայրենի գյուղ ամերիկացի լրագրող Ջոն Թեյների հետ միասին, որի հետ պայմանագիր է կնքել. Տրոֆիմը պետք է օգնի լրագրողին գիրք գրել երկու եղբայրների՝ «ազատ աշխարհի» և «կոմունիստական դժոխքի» ներկայացուցիչների հանդիպման մասին։

Դերերում խմբագրել

  • Կոնստանտին Սինիցին – Պյոտր Բախրուշին
  • Բորիս Գորշենին – Տրոֆիմ Բախրուշին
  • Գեորգի Կուլիկով – Ֆեոդոր Ստեկոլնիկով
  • Նինա Նիկիտինա – Դարյա Ստեպանովնա
  • Նիկոլայ Գրինկո – Ջոն Թեյներ
  • Լարիսա Արխիպովա – Կատյա
  • Եվգենի Լեբեդև – Պանտելեյ
  • Վալենտինա Ռոմանովա – Ելենա Սերգեևնա
  • Վլադիմիր Մաքսիմով – Անդրեյ Լոգինով
  • Իրինա Մուրզաևա – Պելագեա
  • Դրվագներում՝ Սերգեյ Կարնովիչ-Վալուա, Սերգեյ Պլոտնիկով, Քսենյա Զլատկովսկայա, Միխայիլ Լադիգին, Նիկոլայ Ռոժդեստվենսկի, Տատյանա Տարասովա, Իյա Ուժովա։

Ֆիլմի մասին խմբագրել

Համամիութենական պրեմիերան կայացել է Մոսկվայի Կինոյի տանը 1962 թվականի հոկտեմբերի 3-ին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Восток» ждет нового восхода… // Газета «Городские Известия» № 4354 от 30 июля 2019

Աղբյուրներ խմբագրել