Գորշ ականջեղ չղջիկ
Գորշ ականջեղ չղջիկ
Գորշ ականջեղ չղջիկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Ձեռնաթևավորներ (Chiroptera)
Ենթակարգ Չղջիկներ (Microchiroptera)
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae)
Ենթաընտանիք Vespertilioninae
Ցեղ Ականջեղներ (Plecotus)
Տեսակ Գորշ ականջեղ չղջիկ (P. auritus)
Միջազգային անվանում
Plecotus auritus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Գորշ ականջեղ չղջիկ (լատին․՝ Plecotus auritus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։

Որպես առանձին տեսակ նկարագրվել է 1990 թվականին։ Մինչ այդ ականջեղների ցեղը ներկայացվում էր 1 տեսակով (2 տարատեսակներով)։ Հայաստանում տարածված է հյուսիսային շրջաններում։ Առավել հաճախ բնակվում է անտառներում (փչակներում, ծառերի կեղևի տակ) կամ անտառամերձ ժայռաճեղքերում, քարանձավներում, հազվադեպ՝ տարբեր շինություններում (գոմերում, տանիքների տակ) գերադասում է փայտե շինությունները։ Կոտայքի մարզում (Մարմարիկ գետի հովիտ) հայտնաբերվել է Կովկասում ամենամեծաքանակ ձմեռող գաղութը (174 առանձնյակ)։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 47-50 մմ է, պոչինը՝ 46-50 մմ, նախաբազկինը՝ 43-47 մմ։ Մորթին մեջքի մասում գորշաշագանակագույն է, դեպի փորը վերածվում է դեղնասպիտակավունի։ Մոխրագույն ականջեղ չղջիկից տարբերվում է գույնով և քթահիմքում խիտ ու երկար մազերով պատված թմբիկի առկայությամբ։

Սննդառություն խմբագրել

Սնվում է մանր թիթեռներով, մլակներով, մոծակներով և բզեզներով, որոնց որսում է թռիչքի պահին կամ «հավաքում» ծառերի, թփերի վրայից։

Բազմացում և զարգացում խմբագրել

Մայիս-հունիսին էգը ծնում է սովորաբար 1 ձագ, որը, թեպետ 1 ամսականում արդեն չի տարբերվում ծնողներից, սակայն մոտ 20 օր ևս սնվում է մոր կաթով։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հարավային Եվրոպայում, Սիբիրում, Մանջուրիայում, Հյուսիսային Մոնղոլիայում, Ալթայում և Հարավային Կովկասում։ Հայաստանում տարածված է Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում[1]։

Պահպանություն խմբագրել

Թվաքանակի կրճատման միտումով սակավաթիվ տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է որպես խոցելի տեսակ։

Արեալը նկատելիորեն կրճատվում է։ Թվաքանակը կրճատվում է գաղութներում և պոպուլյացիաներում։

Վտանգման հիմնական գործոններին են հաստաբուն, փչակավոր ծառերի հատումը և հին փայտաշինությունների քանդումը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ ականջեղ չղջիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ ականջեղ չղջիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։