Գործարար մարդիկ (ռուս.՝ Деловые люди), խորհրդային կինոկատակերգություն, որը նկարահանվել է 1962 թվականին՝ Լեոնիդ Գայդայի կողմից, ամերիկացի գրող Օ. Հենրիի նովելների հիման վրա։

Գործարար մարդիկ
ռուս.՝ Деловые люди
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն և արկածային ֆիլմ
ՀիմքՀարազատ հոգիներ, Կարմրամորթների առաջնորդը և Ճանապարհները, որոնք ընտրում ենք
Թվական1962
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Գայդայ
Սցենարի հեղինակԼեոնիդ Գայդայ
ԴերակատարներՌոստիսլավ Պլյատ, Յուրի Նիկուլին, Գեորգի Վիցին, Ալեքսեյ Սմիռնով, Վլադլեն Պաուլուս, Ալեքսանդր Շվորին, Վիկտոր Գրոմով, Վլադիմիր Պիցեկ, Վիկտոր Ուրալսկի, Յուրի Չուլյուկին, Սերգեյ Տիխոնով և Գեորգի Միլյար
ՕպերատորԿոնստանտին Բրովին
ԵրաժշտությունԳեորգի Ֆիրտիչ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն79 րոպե

Սյուժե խմբագրել

Կինոնկարը կազմված է միմյանց հետ ոչ մի կապ չունեցող երեք նովելներից, որոնց հիմքը ամերիկացի գրող Օ. Հենրիի պատմվածքներն են։ Առաջին նովելը ողբերգության, իսկ մյուս երկուսը՝ կատակերգության տարրեր են պարունակում։

Ֆիլմի վերնագիրը փոխառված է Օ. Հենրիի «Գործարար մարդիկ» (Strictly Business, 1910) պատմվածքների ժողովածուից և այդ ժողովածուի համանուն պատմվածքից։ Դրա հետ մեկտեղ, նկարահանված նովելներից ոչ մեկը չի մտնում այդ ժողովածուի մեջ։ «Ճանապարհներ, որոնք մենք ենք ընտրում» և «Կարմրամորթների առաջնորդը» լույս են տեսել «Շրջապտույտ» (The Whirligigs, 1910), իսկ «Հարազատ հոգիներ» պատմվածքը՝ «Վեցանոցներ-յոթանոցներ» (Sixes and Sevens, 1911) ժողովածուներում։

Դերասանական կազմ խմբագրել

«Ճանապարհներ, որոնք մենք ենք ընտրում» խմբագրել

Դերակատար Կերպար
Վլադլեն Պաուլուս «Շնաձուկ» Դոդսոն
Ալեքսանդր Շվորին Բոբ Տիդբոլ
Վիկտոր Գրոմով միսթր Ուիլյամս

«Հարազատ հոգիներ» խմբագրել

Դերակատար Կերպար
Ռոստիսլավ Պլյատ բնակարանի տեր
Յուրի Նիկուլին գող

«Կարմրամորթների առաջնորդը» խմբագրել

Դերակատար Կերպար
Գեորգի Վիցին Սեմ
Ալեքսեյ Սմիռնով Բիլ Դրիսկոլ
Սերգեյ Տիխոնով Ջոննի Դորսեթ
Գեորգի Միլյար Էբենեզեր Դորսեթ
Եվգենի Եվստիգնեև քաղաքի բնակիչ

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Լեոնիդ Գայդայ սցենարիստ
Լեոնիդ Գայդայ ռեժիսոր
Կոնստանտին Բրովին օպերատոր
Գեորգի Ֆիրտիչ կոմպոզիտոր

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Алексей Васильев для газеты «Крымское время» // «Вождь краснокожих».