Գործակալ 044

դետեկտիվ-կատակերգական ժանրի հայկական ֆիլմ

«Գործակալ 044։ Օպերացիա Գեղարդ» և երկրորդ մասը՝ Օպերացիա Գառնի, ռեժիսոր Հայկ Կբեյանի նկարահանած դետեկտիվ-կատակերգական ժանրի ֆիլմ։

Գործակալ 044
Երկիր{{{2}}} Հայաստան
ԺանրԿատակերգություն
Թվական2018թ.՝ (Օպերացիա Գեղարդ)
2023թ.՝ (Օպերացիա Գառնի)
ՌեժիսորՀայկ Կբեյան
ՊրոդյուսերՏիգրան Համբարձումյան
Վահան Գրիշկյան
Սցենարի հեղինակՆարեկ Ավագյան
ԱշոտԱբրահամյան
ԴերակատարներՄկրտիչ Արզումանյան
Հայկ Սարգսյան
Մարիամ Ադամյան
Արմեն Մարգարյան
Մարիամ Դավթյան
Մակար Գալստյան
Իվետա Մուկուչյան
Էմմա Սապունջյան
Անդրանիկ Հարությունյան
ՕպերատորԱրթուր Ուստյան
ԿինոընկերությունPersonaJe Films
Տևողություն102 րոպե

Այժմ ֆիլմի երկու մասերն էլ ցուցադրվում են «Կինոդարան» առցանց կինոթատրոնում։

Օպերացիա Գեղարդ խմբագրել

 
Սուրբ Գեղարդը

Հռոմի պապի հայաստանյան այցին ընդառաջ Սուրբ Գեղարդը տեղափոխվում է թանգարան, սակայն նրա ժամանումից ընդամենը 7 օր առաջ այն թանգարանից գողանում են։ Հատուկ կազմված հանձնաժողովը Գեղարդի գողության բացահայտումը վստահում է արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցին։ Նրա՝ Հայաստան գալու առաջին իսկ վայրկյաններից պարզ է դառնում, որ Հենզելն անհաջողակ է, սակայն ինչ-որ կերպ այդ անհաջողությունները վեր են ածվում հաղթանակների։ Նա ստիպված է գործել ծայրահեղ գաղտնիության պայմաններում, ինչի պատճառով անընդհատ կերպարանափոխվում է և հայտնվում տարբեր զավեշտալի իրավիճակներում[1]։

Օպերացիա Գառնի խմբագրել

Սյուժեի կենտրոնում արդեն սիրված արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցն է, ում այս անգամ հրավիրում են գտնելու առևանգված հայտնի լրագրողին։ Այս անգամ Հենզել Բրուտենցին միանում է նոր գործընկեր՝ լեյտենանտ Աննա Գրիգորյանը։ Ֆիլմի ընթացքում Հենզելը ու Աննան հանցագործության հետքերով ստիպված են լինում հայտնվել բազմաթիվ զավեշտալի իրավիճակներում, Հենզելն անընդհատ կերպարանափոխվում է։ Հենզել Բրուտենցը չի դավաճանում իրեն և ամբողջ հետաքննությունը վեր է ածվում դինամիկ և զվարճալի արկածի[2]։

Դերերում խմբագրել

Նկարահանող անձնակազմ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր՝ Հայկ Կբեյան
  • Բեմադրող օպերատոր՝ Արթուր Ուստյան
  • Սցենարի հեղինակ՝ Նարեկ Ավագյան
  • Պրոդյուսեր՝ Տիգրան Համբարձումյան
  • Գծային պրոդյուսեր՝ Վահան Գրիշկյան

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի հիմքում ընկած է գեղարդի առևանգման պատմությունը, որպեսզի ֆիլմի շնորհիվ մարդիկ տեղեկանան Սուրբ Գեղարդի մասին[3]։
  • Նկարահանումների ժամանակ Մկրտիչ Արզումանյանը ակրոբատիկ հնարքներ է արել։ Դրվագներից մեկի նկարահանման ժամանակ նա լրջորեն վնասել է թևը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Գործակալ 044։ Օպերացիա Գեղարդ» ֆիլմի մանրամասները և հետաքրքիր բացահայտումները - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  2. «Գործակալ 044․ Օպերացիա Գառնի». Tomsarkgh.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 21-ին.
  3. ««Գործակալ 044․ Գեղարդի օպերացիա»․ այսօր՝ մեծ էկրանին». archive3.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Գործակալ 044»-ի պրեմիերան ԿինոՊարկում և Մկոյի փորձությունները

Արտաքին հղումներ խմբագրել