Գորիսի երկրագիտական թանգարան

թանգարան Գորիս քաղաքում

Գորիսի երկրագիտական թանգարան, Գորիսի տարածաշրջանը ներկայացնող երկրագիտական թանգարան, որ գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։

Գորիսի երկրագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԳորիս
ՀասցեՄաշտոցի փողոց 5
Կայքmyarmenia.si.edu/en/guide/experience/tour-goris-local-lore-museum/

Պատմություն խմբագրել

Գորիսի Երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1948 թ․։ Մարզի առաջին թանգարանն է։ Խորհրդային տարիներին տեղակայված է եղել քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ 1991 թ․ Հայաստանի անկախացումից հետո և Ղարաբաղյան պատերազմի տարիներին թանգարանը հանվել և կոնսերվացվել է։ 2001 թ․ վերաբացվել է Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի տարածքում և գործում է մինչ այսօր[1]։

Հավաքածու խմբագրել

Թանգարանում կենտրոնացված են տարածաշրջանի պատմությունն ու մշակույթն արտացոլող 5300 և ավելի միավոր ցուցանմուշ։ Ունի հնագիտական հարուստ հավաքածու։Հատկապես ուշագրավ են եզակի համարվող Հնգադեմ կուռքն (մ․թ․ա․ 2-րդ հազ․) ու Առյուծի արձանիկը (մ․թ․ա VIII-VII դդ․)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել