Գոտկատեղից ցածր հարված (անգլ.՝ low kick, բառացի՝ «հարված ներքևից»), ինչպես նաև հայտնի է որպես հարված ոտքով (անգլ.՝ leg kick) կամ մավասի-գերի, մենամարտերում հարվածի տարատեսակ՝ մարմնի ներքևի հատվածին (ազդրին կամ սրունքին) ոտքով հարվածելիս։ Հարվածը հանդիպում է տարատեսակ մենամարտերում՝ կարատե, թեկվանդո, կուդո, քիքբոքսինգ, մուայ-թայ, կրավ-մագա, լեհվեյ։

Մարզիկը կիրառում է գոտկատեղից ցածր հնարքը

Վնաս խմբագրել

Գոտկատեղից ցածր հարվածը հասցվում է հակառակորդի ոտքերին. հարվածի արդյունքում հակառակորդը ոչ միայն ցավային զգացողություններ է ունենում, այլև կարող է կորցնել ոտքերի հենակետը և դանդաղել։ Գոտկատեղից ցածր մշտական հարվածները հղի են մի շարք ծանր հետևանքներով՝ ոսկորների կոտրում, ջլերի պատռվածք կամ հոդերի ու մկանների[1] վնասվածքներ։ Նստատեղի ջիղը մարդու օրգանիզմի ամենաերկար ջիղն է, որն սկսում է պոչուկից՝ հասնելով մինչև ոտքի ծայրը, և հաճախ դառնում է գոտկատեղից ցածր հարվածների[2] թիրախը։

Պաշտպանություն խմբագրել

Գոտկատեղից ցածր հարվածից պաշտպանության հիմնական տեսակը հարվածի արգելափակումն է՝ ոտքը հենակ դարձնելու տեսքով (անգլ.՝ checking), երբ ոտքը ծալվում է և առաջ է տարվում՝ ազդրին հասցվող հարվածից պաշտպանության համար։ Նման դեպքում հարվածողն ընկնում է առաջ դրված սրունքի կամ ծնկան վրա և ինքն է ցավ զգում։ Որոշ դեպքերում նման արգելափակումը կարող է վնասվածք հասցնել հենց հարձակվողին. UFC 168 մրցաշարում հենց այդպես ավարտվեց Անդերսոն Սիլվայի և Կրիս Վայդմանի[3][4][5][6][7] մենամարտը։

Մրցույթներում խմբագրել

 
Գոտկատեղից ցածր հարվածը մուայ-թայ մարզաձևում
  • Գոտկատեղից ցածր հարվածը քիքբոքսինգի անբաժանելի վարժաձևերից մեկն է։ Քիքբոքսինգում գոյություն ունի «գոտկատեղից ցածր հարված» բաժինը, որը թույլատրում է ոտքերով հարվածներ հասցնել ազդրի արտաքին և ներքին հատվածներին կամ հարվածել սրքունքթաթային հատվածին, բայց և արգելված է հարվածել ծնկին կամ ծնկահոդի մկանին։ Ընդ որում՝ նման հարվածները քիքբոքսինգում հիմնականում թույլատրված են միջազգային և արևելյան կանոններով, բայց արգելված է ամերիկյան տարբերակում՝ իր ողջ համակազմով։
  • Գոտկատեղից ցածր հարվածը հանդիպում է կարատեի այնպիսի տեսակներում, ինչպիսիք են ասիհարա-կարատեն, էնսիկայկանը, կյոկուսինկայը և սենդոկայկանը։ Գոտկատեղից ցածր հարվածի վարպետներից մեկը համարվում է Հացուո Ռոյաման, ով կյոկուսինկայ կարատեից ունի 9 դան, այդ հարվածը կոչվեց «գեդան մավասի-գերի» (ոտքով շրջանաձև հարված՝ գոտկատեղից ներքև) և նախկինում կիրառվում էր միայն որպես նախահարված՝ ավելի ուժգինն ստանալուց առաջ։ Ռոյամայի ջանքերով՝ գոտկատեղից ցածր հարվածն սկսեց կիրառվել արդեն որպես հակառակորդի[8] ազդրին հասցվող ուժգին հարված։
  • Մուայ-թայ մարզաձևում գոտկատեղից ցածր հարվածը ստորին մասին հասցվող հարված է, կոչվում է «տաե կոդ» և անպայման հասցվում է ազդրին կամ աճուկին։ Այդ հարվածը հնարավոր է կասեցնել միայն ծունկը բարձրացնելով, որպեսզի հարվածը սրունքին իջնի[9], однако это сделать крайне сложно, поскольку спортсмен, получивший подобный удар, зачастую может отправиться в технический нокаут[10]:
  • Գոտկատեղից ցածր հարվածը նաև սանֆայի և շուտբոքսինգի վարժաձևերից մեկն է։
  • Մրցումներում մարտական արվեստները միմյանց խառնած և գոտկատեղից ցածր հարվածը կիրառած, իսկ արդյունքում հաղթած մարզիկներ են Մորիս Սմիթը, Պավել Սլովինսկին, Դանիել Գիցեն, Միրկո Ֆիլիպովիչը և շատ ուրիշներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cage Potato Tribute: The Leg Kick
  2. «The Anatomy of the Leg Kick». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. How to practice low kicks
  4. The Striking Zone: Why leg kicks are game changers in MMA
  5. «How To Destroy Leg Kicks: Defense & Counters». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. «The Anatomy of the Muay Thai MMA Leg Kick and Beyond». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. Chris Weidman retains UFC belt after gruesome Anderson Silva leg injury ends fight
  8. ««СМЕРТЕЛЬНАЯ АЛЕБАРДА»: РОЯМА ХАЦУО». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  9. low kick defense ՅուԹյուբում
  10. «Лоукик - Техника». Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել