Գոպնիկ
Գոպնիկ, ռուսերեն ժարգոնային բառ[1], որը նշանակում է բնակչության ոչ ֆորմալ խավի ցածր կարգավիճակ ունեցող, քիչ կրթված և բարոյական արժեքներ չունեցող ներկայացուցիչներին, որոնք հաճախ անհաջող ընտանիքներից են լինում[2][3]։ Գոպնիկները միանում են կոնտրմշակույթի հատկանիշներով[4], քրեական, դեստրուկտիվ և այլ վատ ճանապարհներով ինքնահաստատվելու համար։ Նրանք վատ են վերաբերվում նրանց, ովքեր ավելի բարձր սոցիալական կարգավիճակ ունեն։ Տերմինը լայնորեն օգտագործվում է Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում[5][6]։
Բնութագրություն խմբագրել
Սոցիալական հարաբերությամբ ենթամշակույթի ներկայացուցիչները հիմնականում արդյունաբերական քաղաքների ծայրամասերից են լինում[7]։
Գոպնիկների մեծամասնությունը աղքատ, անբարեհաջող ընտանիքներից է։ Նրանց ծանոթ չեն լինում այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ազնվությունը, նվիրվածությունը, քաղաքավարությունը և աշխատասիրությունը։ Նրանք, որպես կանոն, անտան երի են և մերկանտիլիստական, հակված են ստորությունների, դավաճանությունների, կեղծավորությունների և գարշելիությունների։ Տիպիկ գոպնիկի պահվածքը և իմիջը ներկայացնում են Ռուսաստանի և պոստխորհրդական այլ երկրների 1990 թվականների քրեական կյանքի վրա պարոդիա[8]։ Սև կաշվե բաճկոն և սպորտային հագուստը նույնպես ընդօրինակվել են նրանցից[9]։ Գոպնիկները զբաղվում էին մանր գողություններով[10], փողերի կորզումներով[11], կողոպուտներով և սովորական անցորդների ծեծով, հատկապես գիշերը[2]։
Գոպնիկները իրենց այդպես չեն անվանում և սովորաբար բնութագրում են իրենց «նորմալ տղաներ», «իրական տղաներ», «ճիշտ տղաներ», «հարթ տղաներ» և այլն[12]։
«Գոպնիկ» բառը իրենց հանդեպ նրանք նվաստացուցիչ են համարում։ Մնացածներին գոպնիկները «լոխ» են համարում։ Սակայն «լոխ» բառն իրենց շրջապատում հստակ բացատրություն չունի։
Ի տարբերություն երիտասարդության մի շարք ոչ ֆորմալ միությունների (օրինակ՝ հիպի, փանկեր և ռոքերներ), գոպնիկները չէին բաժանում իրենց առանձին խմբի մեջ[13], ինչից հետևում է, որ նրանք չէին ընդունում իրենց որպես ենթամշակույթ[14]։
Հասարակագիտական գիտությունների դոկտոր, «Հասարակակական կարծիք» ֆոնդի «Նոր սերունդ» նախագծի տնօրեն Լարիսա Պաուտովան 2009 թվականին ասել է, որ գոպնիկները կազմում են ժամանակակից երիտասարդության ավելի քան 25 տոկոսը[15]։ Հասարակագետը նկատի է ունեցել ոչ մի բանի չձգտող մարդկանց, ովքեր չունեն բարոյական արժեքներ[16]։
Օտարերկրյա նմանօրինակներ խմբագրել
- Չավ (chav)՝ Մեծ Բրիտանիայում
- Դրեսյարներ (dresiarze)՝ Լեհաստանում
- Ուրլաս (urlas)՝ Լատվիայում
- Ազզի (կարճ «ասոցիալական» բառից)՝ Գերմանիայում
- Նեքերներ՝ Իռլանդիայում
- Բոգաներ՝ Ավստրալիայում
- Կանի՝ Իսպանիայում
- Նյերո՝ Կոլումբիայում
- Րակա՝ Ֆրանսիայում
- Յանկեր՝ Ճապոնիայում
- Արսեր՝ Իսրայելում
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Russian plural гопники (gopniki), also гопота (gopota), and гопари (gopari).
- ↑ 2,0 2,1 Елена Бессонова. Не говори «гоп», пока его не перепрыгнешь… Արխիվացված 2012-10-28 Wayback Machine // www.rasklad.ru
- ↑ Калугина, 2007, էջ 114
- ↑ Beiträge der Europäischen Slavistischen Linguistik (POLYSLAV)., Volume 8, 2005, 3-87690-924-4, p. 237
- ↑ «Slav Squat – Russian Disturbing Street Trend». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Russia's original gangstas: meet the gopniki». 2011 թ․ հուլիսի 22.
- ↑ Michele A. Berdy (2014 թ․ ապրիլի 10). «Thugs, Rednecks, Nationalists: Understanding Russia's Gopnik Culture». Moscow Times.
Anastasiya Fedorova (2014 թ․ հուլիսի 30). «An Ode to Russia's Ugly, Mean Suburbs». Moscow Times. - ↑ Дарья Золотухина. Комикс новой жизни // Русский репортёр, № 43 (171), 4 ноября 2010
- ↑ Кузнецов, 1998
- ↑ Александров, 2001, էջ 88
- ↑ Фима Жиганец, 1999
- ↑ Синдаловский, 2009
- ↑ Павел Каныгин. Гопники Արխիվացված 2008-11-07 Wayback Machine // Новая Газета, № 33, 12 Мая 2008 г.
- ↑ Ханипов Р. А. «Гопники» — значение понятия, и элементы репрезентации субкультуры «гопников» в России Արխիվացված 2008-12-05 Wayback Machine // «Social Identities in Transforming Societies» Արխիվացված 2008-12-05 Wayback Machine
- ↑ Марк Эймс и Яша Левин. В поисках гопников: Exile устраивает сафари в России // The Exile, перевод InoPressa.ru, 07 июня 2007
- ↑ Современная молодёжь // Говорит Москва, 16 октября 2009 года
Արտաքին հղումներ խմբագրել
- Exile-ն պատմում է գոպնիկների ենթամշակույթի մասին // www.newsru.com
- Բրիտանական ուսումնասիրական կենտրոնն առաջարկում է հրաժարվել «գոպնիկ» բառից // adelanta.info
- Մինչև 16 և ավելի մեծ 1991 թվականի ապրիլի 25-ից
- Ելենա Բեսսոնովա։ Չասես «գոպ», մինչև չցատկես… // www.rasklad.ru
- Ռուսական գոպ-մշակույթ՝ մարքեթինգի համար սեգմենտ // gtmarket.ru
- Ելենա Օմելճենկո։ Րիտուալական պայքարները ռուսական երիտասարդական բեմեբրի վրա դարաշրջանի սկզբում, կամ Ոնց են գոպնիկները հանում ոչ ֆորմալներին Արխիվացված 2009-02-19 Wayback Machine // www.polit.ru
- Իվան Շիշկին։ Գոպնիկներ․ կլոնների հարձակում // www.zn.ua
- Պետերս Յանիս։ Գոպնիկները գալիս են // newtimes.ru
- Եվգենիա Սմիրնովա։ «Մենք մոտեցել ենք անկյունից…» // info.sibnet.ru
- Գոպնիկների վիրտուալ թանգարան
- Տարբեր երկրների գոպնիկների գիդ
- «Գոպնիկ». Շաբաթվա տեսակ. Maxim.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոպնիկ» հոդվածին։ |