Գոնսալո Կաստրո

ֆուտբոլիստ

Գոնսալո Կաստրո Ռանդոն (գերմ.՝ և իսպ.՝ Gonzalo Castro Randón, հունիսի 11, 1987(1987-06-11)[1], Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), իսպանական ծագմամբ գերմանացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում՝ «Շտուտգարտի» կազմում։

Գոնսալո Կաստրո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գոնսալո Կաստրո Ռանդոն
Քաղաքացիությունը  Գերմանիա և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 11, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր Վուպերտալ, Գերմանիա Գերմանիա
Հասակ 171 սմ
Քաշ 69 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շտուտգարտ
Համար 27
Պատանեկան կարիերա
Գերմանիա Պոստ (Վուպերտալ)
Գերմանիա Վիկտորյա (Ռոտ)
? - 1999 Գերմանիա Բայեր (Վուպերտալ)
1999 - 2004 Գերմանիա Բայեր 04
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 - 2015 Գերմանիա Բայեր 04 285 (25)
2015 - 2018 Գերմանիա Բորուսիա 72 (6)
2018 - ԳերմանիաՇտուտգարտ 0 (0)
Ազգային հավաքական
2006 - 2009 Գերմանիա Գերմանիա (Մ21) 21 (3)
2007 Գերմանիա Գերմանիա 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016-17 մրցաշրջանի ավարտի:

Կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Գոնսալո Կաստրոն Բունդեսլիգայում և Չեմպիոնների Լիգայում առաջին խաղերն անցկացրել է 17 տարեկանում։ Չնայած բավական երիտասարդ տարիքին՝ Կաստրոն իր տեղն ամրագրեց լևերկուզենյան «Բայեր 04-ի» հիմնական կազմում։ 2010-11 մրցաշրջանից նա սկսեց հիմնականում հանդես գալ խաղադաշտի կենտրոնում և արդյունքում դարձավ այդ դիրքում հանդես եկող հիմնական ֆուտբոլիստը ակումբի կազմում։ 2010-11 մրցաշրջանում «Բայերը» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, ինչը դարձավ Գոնսալոյի ամենամեծ հաջողությունը լևերկուզենյան ակումբի կազմում։

Կարիերան հավաքականում խմբագրել

Գոնսալո Կաստրոն հանդես է եկել Գերմանիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում 2009 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Անգլիսյի Մ21 հավաքականի դեմ եզրափակչում Կաստրոն դարձավ Գերմանիայի առաջին գոլի հեղինակը, իսկ Գերմանիան հաղթեց 4:0 հաշվով։

Գերմանիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2007 թվականին՝ Դանիայի հավաքականի դեմ խաղում[2]։

Գոլերը երիտասարդական հավաքականում խմբագրել

# Ամսաթիվ Անցկացման վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 Սեպտեմբերի 5, 2006 Վիլգելմսխաֆեն, Գերմանիա   Ռումինիա 4:1 5:1 Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլ 2007
2 Հունիսի 22, 2009 Խելսինգբորգ, Շվեդիա   Անգլիա 1:0 1:1 Եվրոպայի երիտասարդական առաջնություն 2009
3 Հունիսի 29, 2009 Մալմյո, Շվեդիա   Անգլիա 1:0 4:0 Եվրոպայի երիտասարդական առաջնություն 2009

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. Löws Serie gerissen

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնսալո Կաստրո» հոդվածին։