«Գոյատևման դասեր» (ռուս.՝ «Уроки выживания»), 2015 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Տոմաշևսկին։ Ֆիլմը նկարահանվել է ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ[1][2]։

Գոյատևման դասեր
Ժանրարկածային ֆիլմ
Թվական2015
Լեզուռուսերեն

Սյուժե խմբագրել

Ժենյա Աիստովը (Դենիս Նիկիֆորով) էկզոտիկ երկրում աշխատում է որպես փոքր ինքնաթիռի օդաչու։ Այդ նույն երկրում գտնվող առողջարանում հանգստանալու է ժամանում երկրորդ դասարանում սովորող Կոլյան (Իլյա Կոստյուկով)։ Ժենյա Աիստովը բացասաբար է վերաբերվում երեխաներին, և մի քանի կոնֆլիկտների պատճառով չի կարող ընդհանուր լեզու գտնել Կոլյայի հետ։ Շուտով Աիստովը տեղական սրճարանում ծանոթանում է Նինայի (Եկատերինա Վոլկովա) հետ, որը Կոլայի մայրն է։ Նինայի հետ հանգստի ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունենում, և կնոջը տեղափոխում են հիվանդանոց։ Չունենալով հիվանդանոց գնալու և մորն այցելելու մեկ այլ հնարավորություն՝ Կոլյա գաղտնի թափանցում է Ժենյայի օդանավ։ Թռիչքի ժամանակ ամպրոպի հետևանքով ինքնաթիռը վթարի է ենթարկվում և ընկնում։ Ժենյան և Կոլյան փրկվում են, բայց ընկնում են անմարդաբնակ կղզի։ Նրանք պետք է կարգավորեն ընդհանուր կենցաղը կղզում և պայքարեն ավազակների դեմ[3]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Դենիս Նիկիֆորով Ժենյա Աիստով Ժենյա Աիստով
Իլյա Կոստյուկով Կոլյա Կոլյա
Եկատերինա Վոլկովա Նինա Նինա
Ալեքսանդր Սամոյլենկա
Թամարա Սյոմինա կին օդանավակայանում կին օդանավակայանում

Քննադատություն խմբագրել

Քննադատները նշել են ֆիլմում ցուցադրված գեղեցիկ բնությունը (նկարահանումներն անցկացվել են Թաիլանդում)։ Նաև դրական է գնահատվում դերասաններ Դենիս Նիկիֆորովի և Իլյա Կոստյուկովի լավ խաղը։ Քննադատները նշում են, որ ֆիլմը դրական և բարի է ստացվել՝ առանց ավելորդ պաթոսի[4]։ Թերություններից նշվում է աղքատ գրաֆիկան, ոչ այնքան ծիծաղելի կատակները, գեգերին անշնորհք  «գծագրերը» և համատեքստից կտրուկ դուրս եկող կերպարները[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Фильм Уроки выживания - Вокруг ТВ» (անգլերեն). Вокруг ТВ. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  2. «За 8 месяцев фильм «Уроки выживания» в Интернете посмотрело более 11 миллионов человек | Союз кинематографистов Российской Федерации». unikino.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  3. «Рецензия на фильм «Уроки выживания». Кино на Фильм.ру». www.film.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  4. «Рецензия на фильм Уроки выживания» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  5. «"Уроки выживания": детский фильм с плоскими шутками для взрослых». Российская газета. 2016 թ․ մարտի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  6. TramVision. «Уроки выживания - рецензия на фильм и факты, 2016». www.tramvision.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել