Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոմք (այլ կիրառումներ)

Գոմք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատի ավազանին պատկանող գետակներից մեկի ափին։

Գյուղ
Գոմք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԳոմեր, Կոմք
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ25000
Գոմք (Էրզրումի գավառ) (Աշխարհ)##
Գոմք (Էրզրումի գավառ) (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Բնակավայրը տեղակայված էր սարահարթում։

Պատմություն խմբագրել

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայ բնակչության մեծ մասը զոհվել է։ Կենդանի մնացածները տարագրվել են։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ ավելի քան 80 տուն հայ բնակիչ։ Կային նաև քիչ քանակությամբ թուրքեր։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հացահատիկի մշակությունն է։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գոմքն ուներ Ս. Հակոբ անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Եկեղեցուն կից գործում էր տղաների հայակական վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 942

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 154