Գոհար Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գոհար Լևոնի Վարդանյան (հունվարի 25, 1926, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 25, 2019, Մոսկվա, Ռուսաստան), հայազգի հետախույզ, օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա»[1], նշանավոր հետախույզ Գևորգ Վարդանյանի կինը։
Գոհար Լևոնի Վարդանյան | |
հունվարի 25, 1926 - նոյեմբերի 25, 2019 (93 տարեկան) | |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Զորատեսակ | Հետախուզություն |
Ծառայության տարիներ | 1942-1987 |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ և Սառը պատերազմ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Լենինականում։ 1930 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Իրան։ 16 տարեկան հասակում անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ միասին կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ։ 1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը[2]։ Մահափորձը ծրագրավորված էր իրականացնել Ուինսթոն Չերչիլի ծննդյան տարեդարձին։ 1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ։ 1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում։ Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին նրանք վերադարձել են Հայաստան։ Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։
2019 թվականի դեկտեմբերի 13-ին հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Выдающаяся разведчица-нелегал Гоар Вартанян отмечает 90-летие
- ↑ 118 лет в разведке
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ճանաչենք Մերոնց․ Գոհար Վարդանյան
- Հայաստանի նախագահը հեռախոսով շնորհավորում է Գոհար Վարդանյանի ծննդյան 90-ամյա տարեդարձը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոհար Վարդանյան» հոդվածին։ |