Գոհար Նավասարդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գոհար Նավասարդյան (մայիսի 17, 1990, Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), սպորտային լրագրող, հոգեբան։
Գոհար Նավասարդյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1990 (33 տարեկան) |
Ծննդավայր | Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայկական վիրտուալ համալսարան (2012), Երևանի պետական համալսարան (2017) և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա (2020) |
Մասնագիտություն | լրագրող և հոգեբան |
Աշխատավայր | ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
Gohar Navasardyan Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Գոհար Նավասարդյանը ծնվել է 1990 թվականի մայիսի 17-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ 1997-2007 թվականներին սովորել և ավարտել է Եղեգնաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցը, 2010-2012 թվականներին՝ Հայկական վիրտուալ համալսարանի ժամանակակից պատմության ֆակուլտետը։ 2012 թվականից աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնում որպես օպերատոր[1][2]։ 2012-2017 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը՝ ստանալով հոգեբան-մանկավարժի որակավորում։ 2014 թվականին մասնակցել է «ԱՄՆ-Հայաստան սպորտը հանուն հաջողության հնարավորությունների ընդլայնում» մասնագիտական ծրագրի «Աղջիկը լուսնի վրա» ներառական պարային ներկայացման հերոսուհին է[3]։ Հյուրախաղերով հանդես է եկել նաև Գյումրու դրամատիկական թատրոնում։ 2016 թվականին եղել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական 14-րդ փառատոնի կազմակերպիչը։ 2018 թվականին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մասնակցել է ՈւԵՖԱ-ի CAFE-ի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ football for all լիդերության ծրագրին, որից հետո Հայաստանում ստեղծել է «Ֆուտբոլի հաշմանդամ երկրպագուների ակումբը», որի նպատակն է ապահովել հաշմանդամ երկրպագուներին կենդանի ֆուտբոլ դիտելու հնարավորություն։ 2019 թվականին եղել է ՈՒԵՖԱ-ի Մ19 տ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կամավոր։ 2019 թվականին աշխատել է որպես պորտուգալական B Sport ակադեմիայի հայաստանյան ներկայցուցչության գրասենյակի ղեկավար՝ կազմակերպելով «ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» մանկապատանեկան ֆուտոլային ճամբարը։ 2019-2021 թվականներին աշխատել է sportx.am սպորտային լրատվական կայքում որպես սպորտային լրագրող։ 2020 թվականին մասնակցել է TEDx HeratsiSt Master peace-ին որպես խոսնակ՝ ներկայացնելով կյանքն անիվների վրա մոտիվացիոն ելույթը[4]։ 2017-2020 թվականներին սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության բաժինը՝ ստանալով քաղաքագետի մագիստրոսական աստիճան։ 2021 թվականին աշխատել է Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունում, որպես ծրագրերի ղեկավար, եղել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական 18-րդ փառատոնի կազմակերպիչը[5]։ 2021 թվականին ընտրվել է «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ։ 2021 թվականից աշխատում է proffootball.am ֆուտբոլային լրատվական կայքում որպես սպորտային լրագրող։
Զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ սայլակներով մեծ թենիս, սայլակներով մրցավազք, կարատե, ծանրամարտ։
Մրցանակներ խմբագրել
- 2013 թվականին հաշամդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական 10-րդ մարզական փառատոնի ժամանակ անվասայլակներով բասկետբոլ մարզաձևում նվաճել է 1-ին տեղը։
- «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի 3-րդ մրցանակակիր, 2015[6]։
- 2016 թվականին մասնակցել է «Միսս Հայք» հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթին՝ արժանանալով «Միսս հանդիսատեսի համակրանք» տիտղոսին։
- 2019 թվականին Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում անցկացվող «Born to win» միջազգային գեղեցկության մրցույթի ժամանակ հաղթել է «Միսս սպորտի թագուհի» անվանակարգում[7][8]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Սառույցը տեղից շարժվում է դանդաղ, բայց դա էլ ինչ-որ բան է»
- ↑ Գոհար Նավասարդյան. «Մարդիկ սովոր չեն, որ հաշմանդամություն ունեցողն էլ կարող է սիրահարվել»
- ↑ Գոհար Նավասարդյան. «Ճանաչեցի բեմը, ետնաբեմում կատարվող իրադարձությունները»
- ↑ Life on wheels | Gohar Navasardyan | TEDxHeratsiSt
- ↑ Գոհար Նավասարդյան. «Շատերի շնորհիվ իմ կյանքը գունավորվեց»
- ↑ Հաշմանդամության խնդիր ունեցող կարատեիստ. «Կարևորը, երբ նայեի սենսեիս աչքերին, նա ինձ ժպտար»
- ↑ Հաշմանդամություն ունեցող հայուհու միջազգային ձեռքբերումը անձնական պայքարի և կյանքում հաջողության հասնելու իրական օրինակ է. Արման Թաթոյան
- ↑ Հաշմանդամություն ունեցող հայուհու ձեռքբերումը պետք է վարակիչ լինի բոլորի համար. Թաթոյան