Գոհար Գալստյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գոհար Աշոտի Գալստյան (մայիսի 26, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ (2004)։
Գոհար Գալստյան Գոհար Աշոտի Գալստյան | |
---|---|
Ծննդյան անուն | Գոհար Գալստյան |
Ծնվել է | մայիսի 26, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի և գրող |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1987) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան |
Գոհար Գալստյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը։ 1982-1987 թվականներին սովորել է ԵրՊԻ Կիբեռնետիկայի և Անգլերեն լեզվի տեխնիկական թարգմանության բաժիններում։ 1997 թվականից աշխատում է Գրականության և արվեստի պետական թանգարանում, որպես գրական բաժնի ավագ գիտաշխատող։ 2004 թվականից Հայաստանի գրողների միություն անդամ է[1]։ Հեղինակ է մի քանի բանաստեծական և արձակ ժողովածուների։ Գոհար Գալստյանի բանաստեղծական շարքերը, հրապարակախոսական հոդվածները, էսսեներն ու պամվածքները պարբերաբար տպագրվում են հայաստանյան և սփյուռքի տպագիր ու էլեկտրոնային հանդեսներում։
Հրատարակված գրքերը խմբագրել
- Կյանք կոչվող փոքրիկ այս ակնթարթը (բանաստեղծություններ, արձակ) 2000
- Խորաններ (բանաստեղծություններ, արձակ) 2002
- Խորաններից անդին (բանաստեղծություններ) 2004
- Ջրօրհնության կարգով (բանաստեղծություններ) 2008
- Եռման հրվանդան (գեղարվեստական արձակ) 2010
- Տանիքի դարպասներ (բանաստեղծություններ) 2013
- Նավամատույց (բանաստեղծություններ) 2016
- Գոհարներ (ընտրովի բանաստեղծություններ) 2019
Մրցանակներ խմբագրել
- 2013 թվականին «Տանիքի դարպասներ» գիրքը արժանացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի մրցանակին՝ տարվա լավագույն բանաստեղծական ժողովածու անվանակարգում
- 2018 թվականին բանաստեղծական շարքի համար արժանացել է ՀԳՄ և ՀՀՊՆ համատեղ մրցանակի։
- 2020 թվականին «Գետնից բարձր» պատմվածքի համար ստացել է ՀԳՄ տարվա արձակի 2-րդ մրցանակ։