Գնել Մեջլումյան

հայ ըմբիշ

Գնել Մեջլումյան (ապրիլի 3, 1967(1967-04-03), Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 30, 2005(2005-03-30), Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ ըմբիշ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1985 թ.), ԽՍՀՄ չեմպիոն (1988, 1989 թթ.), Երիտասարդների աշխարհի (1987 թ.) և Եվրոպայի (1986, 1987 թթ.) չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն (1989 թ.), աշխարհի բրոնզե մեդալակիր (1989 թ.), «Բարի կամքի» խաղերի արծաթե մեդալակիր (1990 թ.), աշխարհի գավաթակիր (1990 թ.)։

Գնել Մեջլումյան
Ծնվել էապրիլի 3, 1967(1967-04-03)
ԾննդավայրԲերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 30, 2005(2005-03-30) (37 տարեկան)
Մահվան վայրԳեղարքունիքի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունըմբիշ

1974-1981 թթ. սովորել է Բերդի № 2 միջնակարգ դպրոցում։ 1981-1984 թթ. սովորել է Երևանի մարզական թեքումով №10 գիշերօթիկ դպրոցում։ 1988-1993 թվականներին ընդունվել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։

1986 թ-ին Օրջոնիկիձեում (Օսեթիա) անցկացված ԽՍՀՄ առաջնությունում Գնել Մեջլումյանը նվաճեց արծաթե մեդալ։

1987 թ-ին Կանադայում Գնել Մեջլումյանը դարձավ երիտասարդների աշխարհի նորընծա չեմպիոն։ 1988 թ-ին Կրասնոյարսկում անցկացված ԽՍՀՄ առաջնությանը Մեջլումյանը նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը։ 1989 թ. Անկարայում անցկացված Եվրոպայի առաջնությանը Գնելի վերջին մրցակիցը թուրք Շյուքրու Օղլին էր։

48 կգ քաշային կարգում Մեջլումյանը դարձավ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն։

1989 թ-ին Շվեյցարիայի Մարտինի քաղաքում անցկացված աշխարհի առաջնությանը Մեջլումյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

1990 թ-ին ԱՄՆի Տոլիդոյում ԽՍՀՄ հավաքականը թիմային հաշվարկով նվաճեց աշխարհի գավաթը, իսկ Գնել Մեջլումյանը դարձավ աշխարհի գավաթակիր։

2005 թվականի մարտի 30-ին Գնել Մեջլումյանը զոհվեց ավտովթարից։

Բերդ քաղաքի մարզադպրոցը և հարակից փողոցը 2005 թվականի հուլիսի 20-ին անվանակոչեցին նրա անունով։ 2006-2012 թթ-ին անցկացվեցին նաև Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարերը։

Արտաքին հղումներ խմբագրել