Գնդիկ Բոքոնիկ (մուլտֆիլմ, 1956)

Գնդլիկ Բոքոնիկ (ռուս.՝ Колобок), խորհրդային կարճամետրաժ տիկնիկային մուլտֆիլմ, ստեղծել է հայտնի ռեժիսոր-մուլտիպլիկատոր Ռոման Դավիդովը 1956 թվականին[1]։

Գնդիկ Բոքոնիկ
ռուս.՝ Колобок
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և տիկնիկային մուլտֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ
ԿերպարներԳնդիկ Բոքոնիկ
Հիմնված էԳնդիկ Բոքոնիկ
ՌեժիսորՌոման Դավիդով
ԵրաժշտությունՌոդիոն Շչեդրին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1956

Նույնանուն հեքիաթի երկրորդ էկրավանորումն է, առաջինը նկարահանվել է նույն ստուդիայում 1936 թվականին, այս տարբերակի թողարկումից 20 տարի առաջ։

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը նկարահանվել է չենթարկվող Գնդիկ Բոքոնիկի մասին ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով, որը փախչում է տատիկի և պապիկի տնից և իր ճանապարհին հանդիպում է անտառային տարբեր կենդանիների` նապաստակին, ոզնուն, գայլին, արջին և աղվեսին։

Հեղինակներ խմբագրել

  • ռեժիսոր` Ռոման Դավիդով
  • սցենարի հեղինակ` Ե. Ռյազանցևա
  • բեմադրող նկարիչներ` Ռոման Դավիդով, Վլադիսլավ Ռաստորգուև
  • օպերատոր` Նիկոլայ Գրինբերգ
  • կոմպոզիտոր` Ռոդիոն Շչեդրին
  • հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • նկարիչ-մուլտիպլիկատորներ` Լև Ժդանով, Կոնստանտին Նիկիֆորով

Մուլտֆիլմի մասին խմբագրել

  1950-ական թվականների կեսերին Ռ. Վ. Դավիդովի մուլտֆիլմերում («Բալլադ սեղանի մասին», 1955, «Գնդիկ բոքոնիկ, 1956 և այլն) կիրառվում է շարժման փոփոխվող ծավալուն ֆազի պատրաստում («ծավալային տեղափոխություն»)։ Այդ ժամանակ արդեն ծավալուն մուլտֆիլմերի արտադրությունը գտնվում էր բավականին բարձր զարգացվածության աստիճանի վրա, այդ մասին են խոսում այնպիսի ռեժիսորների աշխատանքները, ինչպիսիք են Վլադիմիր Դեգտյարյովը (Կախարդական ջրհորը, 1956, «Չտեսնված գեղեցկություն», 1958), Անատոլի Կարանովիչն ու Ռոման Կաչանովը («Սիրահարված ամպիկը», 1959), Ռոման Դավիդովը («Գնդիկ բոքոնիկ», 1956, «Երեք արջեր», 1958)։
- Գեորգի Բորոդին, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիա, Պատմական կարճ ակնարկ[2]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Наталия Венжер. Роман Давыдов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Георгий Бородин — Краткий исторический обзор (1999—2013). «Киностудия «Союзмультфильм»». «Союзмультфильм». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել