«Գնդապետ Սուն» (անգլ.՝ Colonel Sun), Քինգսլի Էմիսի վեպը (Յան Ֆլեմինգի հիշատակին)։ Բոնդի ստեղծող Յան Ֆլեմինգի մահից հետո նրա այրին իր համաձայնությունն է տվել այլ հեղինակների կողմից 007 սագայի շարունակմանը։ Հրատարակիչները որոշել են այս գործը առաջարկել տարբեր գրողների՝ գրքերը թողարկելով Ռոբերտ Մարկեմ կեղծանունով։ Այս պատվին առաջինը առժանացել է Քլինգսլի Էմիսը, որը Ֆլեմինգի ընկերն էր։ Նա գրել է «Գնդապետ Սուն» վեպը, բայց ընթերցողները այն սառն են ընդունել, տպաքանակները չեն վաճառվել։

Գնդապետ Սուն
անգլ.՝ Colonel Sun
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրլրտեսական վեպ, քրեական վեպ և լրտեսություն
ՀեղինակՔինգսլի Էմիս և Robert Markham?
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ԿերպարներՋեյմս Բոնդ
Կազմի հեղինակTom Adams?
ՀրատարակչությունJonathan Cape
Հրատարակվել է1968
ՇարքՋեյմս Բոնդ

Ստեղծման պատմություն խմբագրել

1965 թվականին Քինգսլի Ամիսը գրել է «Ջեյմս Բոնդի» գիրքը, որում նա ուսումնասիրել է Ֆլեմինգի վեպերը 007 գործակալի մասին։ Նույն թվականին լույս է տեսել նրա կոմիքսային աշխատանքը ՝ «Բոնդի գիրքը» կամ «Ինքը` 007» -ը, որը գրվել է Ուիլյամ «Բիլ» Թաններ կեղծանունով։ Իսկ1966 թվականին լույս է տեսել հանգուցյալ Յան Ֆլեմինգի վերջին աշխատանքը` «Ութոտնուկ»-ը, բայց «Glidrose»-ը որոշել է շարունակել Ջեյմս Բոնդ սիգան` ընտրելով Քինգսլի Ամիսին։ Ի սկզբանե «Glidrose»-ը նախատեսում էր հերթականությամբ վարձեր տարբեր գրողների, որպեսզի գրեն վեպեր 007 գործակալի մասին, օգտագործելով նույն Ռոբերտ Մարկհեմ կեղծանունը։ Այսպիսով, 1968 թվականին հայտնվել է «Գնդապետ Սուն» գիրքը[1]։ Ռոբերտ Մարկեմի երկրորդ գիրքը 007 գործակալի մասին այդպես էլ չի հայտնվել։

Կերպարներ խմբագրել

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 - գլխավոր հերոս
  • Գնդապետ Սուն Լյանդան- գլխավոր չարագործ
  • Արիադնա Ալեքսանդրու - Բոնդի ընկերուհին
  • Ֆոն Ռիխտեր - երկրորդական չարագործ է
  • Նիկո Լիցաս - Բոնդի դաշնակիցը
  • Բիլ Թաններ - Բոնդի գործընկերը
  • Մ - Բոնդի ղեկավարը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Books in demand in March». Financial Times. 1968 թ․ ապրիլի 16. էջ 24.

Արտաքին հղումներ խմբագրել