Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գնդաձև կայծակ (այլ կիրառումներ)

«Գնդաձև կայծակ» («Գնդաձև կայծակ» գործողություն», ««Որոտ» գործողություն», «Որոտի հարված» գործողություն») (անգլ.՝ Thunderball), Ջեյմս Բոնդի մասին Յան Ֆլեմինգի ութերորդ վեպը։

Գնդաձև կայծակ
անգլ.՝ Thunderball
ՀեղինակՅան Ֆլեմինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրլրտեսական վեպ և քրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյմս Բոնդ, Էռնստ Ստավրո Բլոֆելդ, Մ և Դոմինո Վիտալի
Նկարագրում էԲահամյան Կղզիներ
ՇարքՋեյմս Բոնդ
ՆախորդՄիայն քո աչքերի համար
ՀաջորդԼրտեսը, որն ինձ սիրում էր
Կազմի հեղինակՌիչարդ Չոպինգ
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչJonathan Cape
Հրատարակման տարեթիվմարտի 27, 1961
ԳՄՍՀ958-16-0117-1
OCLC778193414

Սյուժե խմբագրել

Ծանոթացեք - Ջեյմս Բոնդ։ Անբասիր, փայլուն կրթությամբ գեղեցիկ երիտասարդ։ Բացարձակ անխիղճ և մահացու վտանգավոր։ Կողքից նա նայվում էր որպես հերթական հարուստ արձակուրդ անցկացնող, որը շքեղությամբ ժամանակ է անցկացնում Բահամյան կղզիների լողափներում, բայց իրականում Ջեյմս Բոնդը, ինչպես միշտ, փրկում է աշխարհը։ Նրա տրամադրության տակ մեկ շաբաթից քիչ ժամանակ կա, որպեսզի գտնի երկու ատոմային ռումբերը, որոնք գողացվել են ոճրագործների կողմից և հուսալիորեն թաքցված են կորալային խութերի մեջ։

Պարոն Էմ-ի պնդմամբ Ջեյմս Բոնդը ուղևորվում է «Անտառային» առողջարան՝ վերականգնելու առողջությունը, որտեղ բախվում է կոմս Լիպպեի՝ կասկածելի անձնավորության հետ, որի ձեռքին չինական «Կարմիր կայծակ» հանցագործ խմբավորման դաջվածքն է։ Նրանց միջև ընդհարում է տեղի ուենում, որի արդյունքում Լիպպեն հիվանդանոց է տեղափոխվում։ Բոնդը չէր էլ կասկածում, որ առաջին հայացքից այդ աննշան դրվագը վերջնական արդյունքում կխափանի ՍՊԵԿՏՐ խորհրդավոր հանցագործ խմբի և նրա ղեկավար Էռնստ Բլոֆելդի ծրագրերը, որը որոշել էր շանտաժի ենթարկել «դեմոկրատիայի արևմտյան աշխարհը» ատոմային ռումբի պայթեցումով, եթե նրանք իրեն չվճարեն 100 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Վեպի համանուն էկրանավորումը (1965 թվական) խմբագրել

«Գնդաձև կայծակ» ֆիլմը կարող էր առաջինը լինել բոնդիանայում, սակայն դառնում է չորրորդը։ Վեպի էկրանավորումն արժանանում է «Օսկար» մրցանակի, լավագույն տեսողական էֆեկտների համար և լավագույնն է համարվում «Գոլդֆինգեր» ֆիլմից հետո։ Երկու ֆիլմերում էլ Գործակալ 007-ին մարմնավորել է Շոն Քոններին։

Ֆիլմեր նկարահանված վեպի հիման վրա (1983 թվական) խմբագրել

Չհանգստանալով դրանով, ՄակԿլորին, 1983 թվականին, Բոնդիանայի պաշտոնական գագաթնակետին, նկարահանում է վեպի ևս մեկ էկրանավորում՝ «Երբեք մի ասա «երբեք»», Շոն Քոններիի մասնակցությամբ։

Կերպարներ խմբագրել

  • Ջեյմս Բոնդ / Գործակալ 007 — գլխավոր հերոս
  • Էռնստ Ստավրո Բլոֆելդ — երկրորդական ոճրագործ
  • Էմիլիո Լարգո — գլխավոր ոճրագործ
  • Ֆելիքս Լյայտեր — Բոնդի ընկերը
  • Դոմինո Վիտալի — Բոնդի ընկերուհին
  • Էմ — Բոնդի ղեկավարը
  • Ջուզեպպե Պետաչի — կամակատար
  • Կոմս Լիպպե — կամակատար
  • Պատրիցիա Ֆիարինգ — Բոնդի ընկերուհին
  • Տիկին Մանիպենի — Բոնդի աշխատակիցը, Էմ-ի քարտուղարուհին

Կապը կինոյի հետ խմբագրել

Ֆիլմի եթեր դուրս գալուն նախորդում էր Քևին ՄակԿլորիի հետ երկարատև դատական հայցը, որը Ֆլեմինգին մեղադրում էր նրա գաղափարի օգտագործման մեջ։ Արդյունքում ֆիլմի պրոդյուսեր է հանդես գալիս հենց ՄակԿլորին և լոկ «ներկայացված է» մշտական պրոդուսերներով՝ Զալցմանով և Բրոկկոլիով։ 1965 թվականին էկրան բարձրացած ֆիլմը բավականին հավատարիմ է սկզբնաղբյուրին։ Որպես տարբերություն կարելի է նշել լրացուցիչ կերպարները՝ շիկահեր ոճրագործուհի Ֆիոնա Վոլպեն և Բոնդի օգնական Պոլ Կապլանը։ Բոնդը օգտագործում է Կյուի տարբեր գաջետներ։ Դոմինո (Վիտալի) ազգանունը ֆիլմում փոխարինվել է Դերվալով։ Բացի այդ, ֆիլմում ՍՊԵԿՏՐ-ը օդաչուին փոխարինում է իր մարդով, որին պլաստիկ վիրահատություն էին կատարել (այսպիսով ֆիլմում Դոմինոյի եղբայրը ոճրագործ չի հանդիսանում), այն դեպքում, որ գրքում օդաչուին ուղղակիևրեն կաշառում են։

Բոնդի հետ ծանոթանալու ժամանակ Դոմինոն նրան պատմում է իր առաջին սիրո մասին սրտառուչ պատմություն՝ «Պլեյերս» ծխախոտի տուփի վրայի խիզախ նավաստուհու մասին։ «Մահացիր, բայց ոչ հիմա» (2002 թվական) ֆիլմի ուշադիր դիտելու ժամանակ, ստորգետնյա երկութուղում Կյուի հետ դրվագում, պատին կարելի է նկատել այդ նույն նավաստուհու նկարով գովազդային պլակատ։

Ֆիլմեր խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Յան Ֆլեմինգի կենսագրությունը Արխիվացված 2012-03-23 Wayback Machine և նրա առաջին հրատարակությունները