Գյուտարարների և ռացիոնալիզատորների համամիութենական ընկերության հայկական հանրապետական խորհուրդ

Գիտարարների և ռացիոնալիզատորների համամիութենական ընկերության հայկական հանրապետական խորհուրդ

Կազմվորում խմբագրել

Կազմակերպվել է 1958 թվականին։ Խնդիրն է աշխատավորությանը ներգրավել գյուտարարական և ռացիոնալիզատորական ակտիվ գործունեության մեջ, հետևել գյուտերի ու նորարարությունների մշակմանն ու ներդրմանը արտադրության մեջ, իրավական և տեխ օգնություն ցույց տալ հանրապետության գյուտարարներին ու ռացիոնալիզատորներին, աջակցել նըրանց տեխ գիտելիքների բարձրացմանը։

Խորհրդի անդամներ խմբագրել

Խորհրդի անդամները մասնակցում են արդյունաբերության և գյուղատնտ արտադրության մեքենայացման ու ավտոմատացման միջոցառումներին, նպաստում նյութերի և աշխատանքային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործմանը, արտադրանքի որակի բարձրացմանը։

Պրոպագանդում է գյուտարարների լավագույն աշխատանքները, հրատարակում ինֆորմացիոն և մեթոդ, նյութեր։ 1986 թվականին հանրապետական խորհուրդը միավորել է 1000-ից ավելի ստեղծագործական բրիգադ, ավելի քան 300 հասարակական նախագծային բյուրո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։