Գյուղատնտեսական բույսերի և փայտացողուն ծառերի ու թփերի այրվածքներ

Գյուղատնտեսական բույսերի և փայտացողուն ծառերի ու թփերի այրվածքներ

Գյուղատնտեսական բույսերի և փայտացողուն ծառերի ու թփերի այրվածքներ, արևի ուղիղ ճառագայթների կամ բացասական ջերմաստիճանների ազդեցությունից առաջացած արևահարուկներ։

Տեսակ խմբագրել

Բույսերի այրվածքներ են կոչվում նաև պտղափտումը և պտղատուների բակտերիալ հիվանդության ախտահարումները, ինչպես նաև թունաքիմիկատների ոչ ճիշտ օգտագործումից առաջացած վնասվածքները։

Վնասներ խմբագրել

Այրվածքները հանգեցնում են արմատների առանձին հատվածների, ընձյուղների, տերևների, ծաղիկների, երբեմն՝ ամբողջ բույսի չորացման։

Պայքարի միջոցներ խմբագրել

Արևային և ջերմային այրվածքների դեմ պայքարի համար խորհուրդ է տրվում կրակաթով կատարել ծառերի բների սպիտակեցում, վարակիչ այրվածքների դեմ ներարկել թունաքիմիկատներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։