Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա

«Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» (ԳԱՖ), ստեղծվել է 2001թվականին Երևանում:

Նպատակ խմբագրել

Նպատակն անդամ կազմակերպությունների զարգացմանը, արտադրատեխնիկայի սպասարկմանը, արտադրանքի իրացմանը, կառավարման կատարելագործմանը, ինչպես նաև ագրարարային ոլորտի օրենսդրության բարեփոխմանն աջակցելն է։

Կիրառուրյուն խմբագրել

«Հազարամյակի մարտահրավերներ Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիան ներդրել է տեղեկատվական «ԱՐՄԻՍ» համակարգը, որը հնարավորություն է ընձեռում ֆերմերներին համացանցի կամ կարճ հաղորդագրությունների միջոցով տեղեկություն ստանալ գյուղմթերքների մեծածախ և մանրածախ գների մասին։ Գյուղաբնակ կանանց գործարար ակտիվության բարձրացման նպատակով կազմակերպվում են ձեռներեցության հմտությունների զարգացմանը նվիրված սեմինարներ, տարբեր միջոցներով ապահովվում է ազգային և միջազգային փորձին վերաբերող տեղեկույթի փոխանցում և այլն։ Ներկայում (2014) անդամակցում են 21 կոոպերատիվներ` շուրջ 1700 անդամներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։