Գյուղատնտեսական ասոցացիաների ֆեդերացիա

«Գյուղատնտեսական ասոցացիաների ֆեդերացիա» (ԳԱՖ), ստեղծվել է 2001 թվականին Երևանում։

Կիրառություն խմբագրել

Նպատակն անդամ կազմակերպությունների զարգացմանը, արտադրատեխնիկական սպասարկմանը, արտադրանքի իրացմանը, կառավարման կատարելագործմանը, ինչպես նաև ագրարակաների ոլորտի օրենսդրության բարեփոխմանն աջակցելն է։ «Հազարամյակի մարտահրավերներ Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ գյուղատնտեսական ասոցացիաների ֆեդերացիաները ներդրել է տեղեկատվական «ԱՐՄԻՍ» համակարգը, որը հնարավորություն է ընձեռում ֆերմերներին համացանցի կամ կարճ հաղորդագրությունների միջոցով տեղեկություն ստանալ գյուղական մթերքների մեծածախ և մանրածախ գների մասին։ Գյուղաբնակ կանանց գործարար ակտիվության բարձրացման նպատակով կազմակերպվում են ձեռներեցության հմտությունների զարգացմանը նվիրված սեմինարներ, տարբեր միջոցներով ապահովվում է ազգային և միջազգային փորձին վերաբերող տեղեկույթի փոխանցում են։ Ներկայում (2014) անդամակցում են 21 կոպերատիվներ` շուրջ 1700 անդամներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։